Կազմակերպվեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց կաթի և կաթնամթերքի որակի հսկման սարքավորումների օգտագործման վերաբերյալ

2020թ. դեկտեմբերի 23-24-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի և Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ընդհանուր թվով 13 դասախոսի համար:

Նշված ծրագիրն իրականացվում է Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Մասնակիցները դասընթացին միացել են ինչպես առցանց, այնպես էլ անցանց ֆորմատով՝ հաշվի առնելով հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը:

Դասընթացի նպատակն էր խորացնել և ամրապնդել «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»  մասնագիտությունը դասավանդող դասախոսների գիտելիքներն իրենց կողմից նախապես առաջարկված թեմաների շուրջ՝ նպաստելով մասնակիցների շրջանում ոլորտում նոր բացահայտումների վերաբերյալ գիտելքիների և լաբորատոր հմտությունների ձեռքբերմանը:

Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել  կաթի և կաթնամթերքի որակի հսկման սարքավորումներին (Կլեվեր, Ցենտրիֆուգա, PH-մետր, մանրադիտակ) և կաթի և կաթնամթերքի խոնավության որոշման արագացված մեթոդներին: Դասընթացն իրականացվել է ինտերակտիվ կերպով՝ հագեցած ընթացիկ հարց ու պատասխաններով, ակտիվ քննարկումներով և գործնական առաջադրանքերի ցուցադրմամբ ու կատարմամբ:

Դասընթացի ընթացքում պահպանվել են COVID-19 համավարակով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները:

Uncategorized

Կազմակերպվեց «Կենդանիների լիարժեք կերակրումը ` որպես կենդանու մթերատվության և առողջության հիմք» թեմայով դասընթաց

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ը, Դիլիջան քաղաքում կազմակերպվեց «Կենդանիների լիարժեք կերակրումը, որպես կենդանու մթերատվության և առողջության հիմք» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցել են 35 անասնաբույժ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից:

Դասընթացի նպատակն էր Հայաստանի հանրապետության տարածքում գործող անասնաբույժներին ներկայացնել կերատեսակների պատրաստման, դրանց որակի վերահսկողության և սննդարարության գնահատման նոր ժամանակակից մեթոդները, ինչպես նաև ծանոթացնել տարբեր տեսակի, տարիքի, սեռի, ֆիզիոլոգիական վիճակի ու մթերատվության կենդանիների կերակրման նորմերին, օգտագործելով լիարժեք և հաշվեկշռված կերաբաժիններ կազմելու սկզբունքները՝ օրգանիզմի նյութափոխանակությունը, առողջությունը, դիմադրողականությունը, մթերատվությունն ու սերնդատվությունը կարգավորելու համար:

Դասընթացի ընթացքում անդրադարձ են կատարել հետևյալ չորս թեմաներին՝ կերի որակը և դրա ազդեցությունը կենդանու օրգանիզմի վրա, աճող կենդանիների սննդի պահանջը և նյութափոխանակությունը, հղի կենդանիների սննդի պահանջը և նյութափոխանակությունը և կաթ արտադրող կենդանիների սննդի պահանջն ու նյութափոխանակությունը:

Դասընթացին հաջորդել է նաև անասնաբուժական դեղորայքի և այլ միջոցների ցուցահանդես-վաճառք՝ անասնաբուժական նշանակության դեղորայքի և պարագաների մատակարարների ու ծրագրի թիրախային բնակավայրերի անասնապահական տնտեսությունները սպասարկող անասնաբույժների միջև համագործակցային կապեր ստեղծելու և ամրապնդելու նպատակով:

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում անասնաբույժներին հնարավորություն է ընձեռվել ձեռք բերել կենդանիների հիվանդությունների բուժման և կանխարգելման համար ժամանակակից միջոցներ, ինչպես նաև կապեր հաստատել մատակարարների հետ իրենց հեռավոր բնակավայրեր շուկայական ցածր գներով դեղորայք և այլ միջոցներ մատակարարելու նպատակով:

 

Կազմակերպվեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց «Անասնաբուժություն» մասնագիտությունը դասավանդող դասախոսների համար

2020թ. դեկտեմբերի 15-16-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը  «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի ընդհանուր թվով 12 դասախոսի համար:

Նշված ծրագիրն իրականացվում է Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL)-ի հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:

Դասընթացի նպատակն էր խորացնել և ամրապնդել «Անասնաբուժություն»  մասնագիտությունը դասավանդող դասախոսների գիտելիքները իրենց կողմից նախապես առաջարկված թեմաների շուրջ և  նպաստել ոլորտում նոր բացահայտումների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը:

Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել  Հայաստանում ձկնարդյունաբերության և ջրային տնտեսությունների զարգացման ներուժին, տարածված հիվանդություններին, վերջիններիս կանխարգելմանն ու բուժմանը և անասնաբուժության ժամանակակից պրակտիկայում օգտագործվող դեղանյութերին: Դասընթացն իրականացվել է ինտերակտիվ կերպով՝ հագեցած ընթացիկ հարց ու պատասխանով և ակտիվ քննարկումներով:

Դասընթացի ընթացքում պահպանվել են COVID-19 համավարակով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները:

Անցկացվեց սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթաց վերամշակողների համար

«Անասնապահության զարգացում Հայաստանում` hարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 11-ին, ք. Դիլիջանում անցկացվեց սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթաց ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի թվով 21 վերամշակողների համար: Դասընթացի հիմնական նպատակն էր տալ մասնակիցներին հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ սոցիալական մեդիա մարքեթինգի վերաբերյալ։

Դասընթացի, գործնական աշխատանքների և քննարկումների ընթացքում մասնակիցները ստացան գիտելիքներ և հմտություններ իրենց արտադրանքի առաջմղումը սոցիալական հարթակներում կազմակերպելու համար՝ օգտագործելով բոլոր անհրաժեշտ քայլերն ու գործիքները: Ծրագրի շահառու վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները դասընթացի շրջանակներում ստացան նաև անհատական խորհրդատվություն, որը կոգնի նրանց ճիշտ գնահատել իրենց հաճախորդների կարիքներն ու հիմք կդնի եկամտաբեր ձեռներեցության:

Uncategorized

Ուսուցման նոր հնարավորություններ ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական տարբեր խմբերի համար

«Անասնապահության զարգացում Հայաստանում` hարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում կազմակերպվեցին «Թիրախային համայնքների սոցիալական խմբերի համար ուսուցման նոր հնարավորություններ» վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացներն ընդգրկում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ անասնապահության ոլորտում լավագույն փորձի ներկայացումը, գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ իրազեկումը, անասնապահության զարգացման գործում կին և տղամարդ ֆերմերների դերի կարևորության ներկայացումը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց նաև կաթի և մսի արժեշղթաներում շրջակա միջավայրի կառավարման կարևորությունը և ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրական դաշտը:

Դասընթացի հիմնական նպատակն էր օգնել սոցիալական տարբեր խմբերին ծանոթանալ անասնապահության, անասնաբուժության և թափոնների կառավարման լավագույն փորձի հետ:

Դասընթացի ընթացքում պահպանվել են Covid-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները: