HomePageARM, NEWSARM

Ուսուցման նոր հնարավորություններ ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սոցիալական տարբեր խմբերի համար

«Անասնապահության զարգացում Հայաստանում` hարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում կազմակերպվեցին «Թիրախային համայնքների սոցիալական խմբերի համար ուսուցման նոր հնարավորություններ» վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացներն ընդգրկում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ անասնապահության ոլորտում լավագույն փորձի ներկայացումը, գենդերային հավասարության և կանանց հզորացման վերաբերյալ իրազեկումը, անասնապահության զարգացման գործում կին և տղամարդ ֆերմերների դերի կարևորության ներկայացումը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց նաև կաթի և մսի արժեշղթաներում շրջակա միջավայրի կառավարման կարևորությունը և ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրական դաշտը:

Դասընթացի հիմնական նպատակն էր օգնել սոցիալական տարբեր խմբերին ծանոթանալ անասնապահության, անասնաբուժության և թափոնների կառավարման լավագույն փորձի հետ:

Դասընթացի ընթացքում պահպանվել են Covid-19 համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները: