Uncategorized

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի թիմի հանդիպումն Արարատի մարզպետի աշխատակազմի հետ

Ս․թ․ նոյեմբերի 20-ին ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հյուրընկալեց «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուի գլխավորած պատվիրակությանը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

Հանդիպման ընթացքում ծրագրի թիմը ներկայացրեց Արարատի մարզի համար նախատեսված միջոցառումները՝ ուրվագծելով հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Քննարկվեց ջրային ռեսուրսների կառավարման և գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների հասանելիության կարևորությունը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, որոնք խոչընդոտում են մարզի տնտեսական աճին:

ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն իր աջակցությունը  հայտնեց ծրագրին։ «Մեր ֆերմերները իրենց գործունեությունը բարելավելու համար կարիք ունեն գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների և ծրագրի այս բաղադրիչը շատ կարևոր ու պահանջված է»,-ասաց նա։

Այս հանդիպման նպատակն էր խթանել համագործակցություն մարզպետի աշխատակազմի և գյուղատնտեսական աջակցության կենտրոնների համակարգողների միջև՝ Արարատի մարզում ավելի դիմակայուն և արդյունավետ գյուղատնտեսական համակարգ ստեղծելու համար:

Փորձառական զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ դասընթաց Վանաձորում

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակում նոյեմբերի 17-ին Վանաձորում կազմակերպվեց «Փորձառական զբոսաշրջային ծառայությունների և LIKE LOCAL թվային հարթակում գրանցվելու ուղեցույցի առանձնահատկությունները» թեմայով դասընթաց։

Դասընթացը վարեցին LIKE LOCAL թվային հարթակի ներկայացուցիչ Գևորգ Բաբայանը և փորձագետ Սիրարփի Ֆահրադյանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ինտերակտիվ քննարկումների միջոցով ծանոթանալու զբոսաշրջային արտադրանքի մշակման մոտեցումներին, դրանց զարգացման վրա ազդող գործոններին, ինչպես նաև միջազգային հարթակում այլընտրանքային զբոսաշրջային ծառայությունների մատուցման առանձնահատկություններին։

Դասընթացի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող պահանջներին, ներկայացվող արվեստին և արհեստներին, տեղական փորձառությանը, ինչպես նաև սննդի սպասարկմանն ու հիգիենայի կանոների պահպանմանը։

Այնուհետև դասընթացի մասնակիցները ծանոթացան «LIKE LOCAL» թվային հարթակում գրացվելու ուղեցույցի մանրամասներին և առանձնահատկություններին, որտեղ անդրադարձ կատարվեց նաև հաշվի կառավարման հմտություններին, թվային գործիքների կիրառմանը հյուրերի հետ հաղորդակցման ժամանակ, տեխնիկական այլ հարցերի։

Դասընթացի շրջանակում հատուկ անդրադարձ կատարվեց նաև հյուրերի սպասարկման հիմունքներին, հմտություններին, միջմշակութային և էթիկային կանոններին։

Uncategorized

Ընդլայնված կազմով հանդիպում՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում

«Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի (AESA) գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Լորենցո Գրացիոլիի Հայաստան կատարած այցի ընթացքում էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչի իրականացման մեջ ներգրավված  կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Հանդիպմանը քննարկվեցին IADAAM ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները և միջամտությունները, որոնց նպատակն է բարելավել ոռոգման համակարգերը և գյուղատնտեսական պրակտիկան Արարատի և Արմավիրի մարզերում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի (AESA) մասնաճյուղի հիմնման գործընթացին, որը կծառայի որպես ծրագրերի համակարգման տեղական կենտրոն և կբարձրացնի մարզերում տրամադրվելիք տեխնիկական աջակցության արդյունավետությունը:

Uncategorized

Մասնակցություն WTM London-2024 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ԼԻԼԱ ծրագրի շրջանակում

Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում տեղի ունեցավ WTM London միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը ներկայացրեց միասնական մեծ տաղավարով։

WTM London-2024-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի աջակցությամբ մասնակցեց նաև ծրագրի գործընկեր Nueva Vista տուրօպերատորը։

WTM London-ը, միավորելով շուրջ 184 երկրներից զբոսաշրջային ոլորտի մասնագետների, հանդիսանում է աշխարհի առաջատար զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը։

ԼԻԼԱ ծրագրի գործընկեր տուրօպերատորը ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և բնահեն փորձառությունները, ինչպես նաև ԼԻԼԱ ծրագրի շրջանակում ստեղծված կայուն, ներառական զբոսաշրջային արդյունքները։

Ցուցահանդեսին հայաստանյան ներկայացուցիչները հնարավորություն ունեցան շփվելու այցելուների, ոլորտի մասնագետների և հնարավոր գործընկերների հետ:

Մասնակցությունը ցուցահանդեսին նպատակ ուներ ցուցադրել երկրի զբոսաշրջային ներուժն ու առաջարկները միջազգային հարթակում՝ դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու և նպաստելու կայուն զարգացմանը:

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

Դասընթաց՝ փորձառական զբոսաշրջային ծառայությունների մատուցման վերաբերյալ

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» և RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրերի շրջանակում նոյեմբերի 2-3-ը Իջևանում և Եղեգնաձորում կազմակերպվեց «Փորձառական զբոսաշրջային ծառայությունների և LIKE LOCAL թվային հարթակում գրանցվելու ուղեցույցի առանձնահատկությունները» թեմայով դասընթացներ։

Դասընթացը վարեցին LIKE LOCAL թվային հարթակի ներկայացուցիչ Գևորգ Բաբայանը և փորձագետ Սիրարփի Ֆահրադյանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ինտերակտիվ քննարկումների միջոցով ծանոթանալու զբոսաշրջային արտադրանքի մշակման մոտեցումներին, դրանց զարգացման  վրա ազդող գործոններին, ինչպես նաև միջազգային հարթակում  այլընտրանքային զբոսաշրջային ծառայությունների  մատուցման առանձնահատկություններին։

Դասընթացի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց զբոսաշրջային ծառայություններին ներկայացվող  պահանջներին, ներկայացվող արվեստին և արհեստներին, տեղական փորձառությանը, ինչպես նաև սննդի սպասարկմանն ու հիգիենայի կանոների պահպանմանը։

Այնուհետև դասընթացի մասնակիցները ծանոթացան «LIKE LOCAL» թվային հարթակում գրացվելու ուղեցույցի մանրամասներին և առանձնահատկություններին, որտեղ անդրադարձ կատարվեց նաև հաշվի կառավարման հմտություններին, թվային գործիքների կիրառմանը հյուրերի հետ հաղորդակցման ժամանակ, տեխնիկական այլ հարցերի։

Դասընթացի շրջանակում հատուկ անդրադարձ կատարվեց նաև հյուրերի սպասարկման հիմունքներին, հմտություններին, միջմշակութային և էթիկային կանոններին։

 

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

 RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։