Uncategorized

IADAAM Արժեշղթաների փորձագետների այցելությունն Արմավիր՝ մրգերի, բանջարեղենի և չրերի արտահանման և փոխադրման ընկերություններ

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի արժեշղթաների միջազգային փորձագետ Դարիո Կակամիսին և ազգային փորձագետներ Լիլիթ Պետրոսյանը և Տիգրան Հախնազարյանը, IADAAM ծրագրի AEST համակարգող Վարդան Համբարձումյանի ուղեկցությամբ, այցելեցին Արմավիր՝ հանդիպելու տարածաշրջանի մրգերի, բանջարեղենի և չրերի փոխադրման ու արտահանման ոլորտի առանցքային դերակատարներին։ Այցի նպատակն էր բացահայտել տեղական ագրոբիզնեսների արդյունավետության բարձրացման և միջազգային շուկաներում մրցունակության ամրապնդման հնարավորությունները։

Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց հետևյալ ուղղություններին՝

Մատակարարման շղթայի օպտիմալացում – Լոգիստիկ գործընթացների բարելավում՝ ապահովելու համար արտադրանքի թարմությունն ու բարձր որակը։

Արտահանման շուկաների ընդլայնում – Տեղական արտադրողների համար նոր հնարավորությունների բացահայտում ՝ միջազգային շուկայում մրցունակ դառնալու նպատակով։

Կայունություն և նորարարություն – Ժամանակակից մեթոդների ներդնում՝ արտադրանքի որակը և պահպանման ժամկետը բարձրացնելու համար:

IADAAM-ը շարունակում է աջակցել Արարատի և Արմավիրի գյուղատնտեսական ոլորտի կայուն զարգացմանը՝ նպաստելով տեղական ընկերությունների արտահանման ներուժի ամրապնդմանը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Uncategorized

Պանրի կաթնաշոռային ու սերուցքային տեսակների արտադրության վարպետաց դաս՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում շվեյցարացի պանրագործ և խորհրդատու Հանս Կնուսելի կողմից մարտի 26-27-ը ծրագրի գործընկեր ՍԻՍ ԱԼՊ կաթնամթերքի գործարանում անցկացվեց պրակտիկ դասընթաց։

Դասընթացին մասնակցեցին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ու ՀԱԱՀ   Սիսիանի մասնաճյուղի դասավանդողները, Սյունիքի մարզի ծրագրի գործընկեր, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մասնավոր հատվածի ներկայացուցիչները։

Շվեյցարացի պանրագործ Հանս Կնուսելը ներկայացրեց պանրի կաթնաշոռային ու սերուցքային տեսակների արտադրական գործընթացը, հայաստանյան պայմաններում դրանց պատրաստման առանձնահատկությունները, այս պանրատեսակների որակի կառավարման միջոցառումները։

Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան կատարելու Շվեյցարիայից բերված նմանատիպ պանրի համտես։

Շնորհակալություն ենք հայտնում ՄԱՎԵՏԱ մասնավոր հատվածի գործընկեր ՍԻՍ ԱԼՊ ընկերությանը՝ իրենց արտադրական տարածքը տրամադրելու և պատշաճ ընդունելություն կազմակերպելու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

IADAAM Աշխատաժողով` «ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության բաժինների վերլուծություն»

Մարտի 27-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում կայացավ «ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության բաժինների վերլուծություն» աշխատաժողովը։ Աշխատաժողովը վարեց IADAAM ծրագրի քաղաքականության գծով փորձագետ, Սերբիայի գյուղատնտեսության, անտառային և ջրային տնտեսության նախկին նախարար և նախկին փոխվարչապետ՝ Իվանա Դուլիչ Մարկովիչը։

Քննարկման հիմնական թեմաներն էին՝

✅ քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացների համապարփակ վերլուծություն,

✅ ժամանակակից մարտահրավերներ և հնարավոր լուծումներ,

✅ սննդի անվտանգության և գյուղաջակցության խորհրդատվության ծառայության դերը, վերջինիս հիմնական գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները,

✅ հաջողված միջազգային փորձի և ռազմավարական առաջարկությունների ներկայացում։

Աշխատաժողովը կարևոր հարթակ էր՝ ոլորտի բարելավման ուղիներ նախանշելու համար։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Կամամբեր և մոցառելլա պանրի պատրաստման մասնագիտական խորհրդատվություն՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի նոր գործընկերոջ համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում մարտի  24-25-ին իրականացվեց  կամամբեր և մոցառելլա պանրի տեսակների արտադրական տեխնոլոգիայի վերաբերյալ  անհատական խորհրդատվություն՝ ծրագրի գործընկեր «Բորիսովկա» պանրի գործարանի համար։

Խորհրդատվությունը տրամադրեց  շվեյցարացի պանրագործ և խորհրդատու Հանս Կնուսելը։

Եվրոպացի փորձագետի ուղղորդմամբ ընկերության աշխատակիցները պատրաստեցին  կամամբեր և մոցառելլա պանիրներ, ինչպես նաև ծանոթացան իրենց պատրաստած պանիրների հետագա մշակման, աղադրման, հասունության, փաթեթավորման ու պահպանման գործընթացին։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Միկրոավտոբուս՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջին

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում գործընկեր ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացման նպատակով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մարտի 26-ին միկրոավտոբուս տրամադրեց ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջին։

Հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի մասնավոր հատվածի գործընկերներ, դասավանդողներ և ուսանողներ։

Ողջունելով ներկաներին՝  ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը շարունակում է աշխատել գյուղատնտեսական մասնագիտությունների արդիականացման, քոլեջ-գործատու կապի ամրապնդման, աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագետների պատրաստման և Հայաստանում միջազգային առաջատար փորձի ներդրման ուղղություններով։

Արմենուհի Պողոսյանն իր ելույթում ընդգծեց ՄԱՎԵՏԱ ծրագրի կարևորությունը ՄԿՈՒ արդիականացման և պետականորեն գերակա ճանաչված գյուղատնտեսական մասնագիտություններում դուալ կրթական համակարգի ներդրման գործում։

Հրաչյա Զաքոյանն իր ելույթում ընդգծեց ՄԱՎԵՏԱ ծրագրի շարունակական աջակցությունը՝ Երևանում և Սիսիանում ՀԱԱՀ ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացման գործում։ Այս համատեքստում Հ․ Զաքոյանը ՀԱԱՀ անունից շնորհակալագիր հանձնեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ին։

Վարդան Վարդանյանն իր խոսքում ընդգծեց ՄԱՎԵՏԱ ծրագրի դերը քոլեջի կարողությունների զարգացման, ինչպես նաև ուսանողների պրակտիկ ուսուցումը, նորարարական գյուղատնտեսության զարգացումը խթանելու ուղղությամբ։