Uncategorized

ԼԻԼԱ ծրագիրը ներկայացվեց միջազգային տուրօպերատորներին

LILA «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ապրիլի 17-ին Երևանում միջազգային տուրօպերատորներին է ներկայացրել ԼԻԼԱ ծրագիրը՝ ընդգծելով ծրագրով ստեղծված զբոսաշրջային արդյունքները և Հայաստանի բնահեն տուրիզմի առանձնահատկությունները։ Հանդիպումը կազմակերպվել էր ծրագրի գործընկեր AM Travel տուրօպերատորի նախաձեռնությամբ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

ԼԻԼԱ խոհարարական դասընթաց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում ապրիլի 15-18-ը Վայոց Ձորի Արենի համայնքում տեղի ունեցավ «Սեդրակ Մամուլյանի խոհարարական գիտելիքները» խորագրով տեսական և գործնական դասընթաց՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

Քառօրյա դասընթացին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մասնակիցներին ներկայացրեց ազգային խոհանոցի ծագումնաբանությունը և մշակութային առանձնահատկությունները, խոհարարական հիմունքները, ինչպես նաև ազգային ճաշատեսակների պատրաստման համար կիրառվող համեմունքների ճանաչելիությունը և օգտագործման կարգը՝ առանձնակի կարևորություն տալով սննդի անվտանգությանը։

Տեսական գիտելիքներին հետևեց գործնական մասը, որի ժամանակ մասնակիցները՝ Սեդրակ Մամուլյանի և նրա օգնական Անյուտա Մաթևոսյանի ուղղորդմամբ պատրաստեցին ազգային խոհանոցի հայնտի ճաշատեսակներ։

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ ազգային ճաշատեսակների պատրաստման ճիշտ տեխնիկային, տեխնոլոգիական գործընթացների վերահսկմանը, ինչպես նաև նպաստեց խոհարարական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ գաստրոզբոսաշրջության ոլորտում հետագայում ընդգրկվելու համար։

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Uncategorized

RECONOMY Ֆաբ լաբի բացման արարողություն՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում

Ապրիլի 18-ին RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի  գործընկեր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Ֆաբ լաբ թվային արտադրության լաբարատորիայի պաշտոնական բացման արարողությունը։

Նախաձեռնությունը կյանքի կոչվեց  ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակներում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ՝ «Ֆաբ Լաբ Հայաստան»  կրթական հիմնադրամի, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ համագործակցության շնորհիվ։

Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպանության, ՀԲԸՄ Հայաստանի, Ֆաբ լաբ Հայաստանի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի ներկայացուցիչներ, որոնք հանդես եկան ողջույնի խոսքերով։

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանն իր ելույթում նշեց, որ այս Ֆաբ լաբը ոչ միայն տեղական նորարարական էկոհամակարգի հզորացման միջոց է, այլև զբաղվածության լայն հնարավորությունների ընձեռման և Շիրակի մարզի ու նրա սահմաններից դուրս տնտեսական զարգացմանն ու աշխուժացմանը նպաստող կարևոր քայլ։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն  RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում համագործակցում է  Ֆաբ լաբ Գյումրիի հետ՝ ընդլայնելու վերջինիս կրթական և արտադրական հնարավորությունները։ Ծրագիրը նպաստում է Ֆաբ լաբի ինստիտուցիոնալ և գործարարական մոդելի մշակմանն ու կայացմանը՝ միտված տեղացի մասնագետների և ձեռներեցների կարողությունների զարգացմանը, տնտեսական աճին, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։

«Ֆաբ լաբ» նորարարական հարթակի նպատակն է սահուն անցում ապահովել թվային և ֆիզիկական աշխարհների միջև՝ հնարավորություն ընձեռելով վերարտադրել և տարածել թվային արտադրության գիտությունը։ Ֆաբ լաբ թվային արտադրության լաբարատորիայի Գյումրու մասնաճյուղը այսուհետ հանդիսանում է Հայաստանի ֆաբ լաբ ցանցերի և 3000-ից ավելի լաբերից բաղկացած համաշխարհային համայնքի մի մաս։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

Uncategorized

ՄԱՎԵՏԱ այց Սյունիքի մարզի Գորիս համայնքի դպրոցներ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ապրիլին կազմակերպվեցին մասնագիտական կողմնորոշման այցեր՝ Գորիս համայնքի Ակների միջնակարգ և Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցներ:

Այցերն իրականացվեցին ծրագրի գործընկեր՝ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ։

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը աշակերտներին ներկայացրեցին ծրագրի նպատակները, դուալ ուսուցման համակարգը, ինչպես նաև գյուղատնտեսական նոր մասնագիտությունները, որոնք ներդրվում են քոլեջում։

Քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Ժասմեն Արուստամյանը, դուալ ուսուցման համակարգող Հասմիկ Խաչունցը և որակի ապահովման պատասխանատու Ռաիսա Պետրոսյանը ներկայացրեցին քոլեջի մասնագիտական ուղղությունները և դրանց առանձնահատկությունները՝ պատասխանելով նաև շուրջ 100 ներկա աշակերտների հարցերին, որոնք հետաքրքրված էին ուսուցման պայմաններով, մասնագիտությունների տևողությամբ և մարզում ապագա աշխատանքային հնարավորություններով։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Uncategorized

IADAAM քննարկում հողերի միավորման շուրջ՝ արդյունավետ հողօգտագործման համար միասնական տեսլականի ձևավորում

IADAAM  ծրագրի շրջանակներում կայացավ հողերի միավորման տեսլականին նվիրված բովանդակալից և կառուցողական քննարկում՝ միավորելով IADAAM ֆոնդերի փորձագետներ Սամվել Բարեյանի և Գայանե Հովսեփյանի, իրավական հարցերով փորձագետ Վլադիմիր Բաբայանի, AEST խորհրդատուներ Արամ Պետրոսյանի և Արամ Զաքարյանի, ինչպես նաև հողային միավորման փորձագետներ Նիլս Օտտո Հալդրափի և Ստեփան Դավթյանի մասնագիտական փորձն ու տեսլականը։

Քննարկման հիմնական նպատակն էր համատեղ մշակել հողերի միավորման կառուցվածքային մոդելներ և իրականացման ներդաշնակեցված մոտեցումներ՝ նպատակ ունենալով ապահովել առավել արդյունավետ և թափանցիկ հողօգտագործում։

Քննարկումն ընթացավ հետևյալ առանցքային հարցերի շուրջ՝

  • Թափանցիկ և արդար գործընթացն ապահովելու համար իրավական մեխանիզմներ և երաշխիքներ
  • Հայաստանի գյուղատնտեսական լանդշաֆտին համապատասխան հողերի միավորման ռազմավարական մոդելներ
  • Տեխնիկական և ինստիտուցիոնալ պատրաստվածություն
  • Հողերի միավորման գործընթացը դյուրացնելու և երկարաժամկետ հաջողություն ապահովելու համար շահագրգիռ կողմերի միջև համագործակցություն։

Սույն քննարկումը կրկին ընդգծեց, որ ներդաշնակեցված և համակարգված հողային միավորումը կարող է ծառայել որպես գյուղատնտեսական արտադրողականության և գյուղական վերափոխման շարժիչ ուժ։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։