«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Նորակերտ և Բաղրամյան կազմակերպվել է ֆոկուս խմբային քննարկում (ՖԽՔ)՝ ֆերմերների կարիքների և փորձառությունների գնահատման նպատակով։ Թիրախային խմբերն էին համայնքների ֆերմերները, որոնք մշակում են՝ ա) մինչև 1 հա հողատարածք, բ) առնվազն 1 հա կամ ավելի հողատարածք։
Քննարկումներն կազմակերպվել են IADAAM Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության Արմավիրի թիմի աջակցությամբ։ Ֆոկուս խմբային հարցումն ու գնահատումն իրականացվել է IADAAM AEST թիմից ընտրված խորհրդատու Արամ Զաքարյանի կողմից։
Ֆոկուս խմբային քննարկումների հիմնական նպատակն էր IADAAM ծրագրի միջամտություններն ավելի արդյունավետ դարձնելու համար բացահայտել շահառու ֆերմերների կարիքներն ու փորձառությունները, ինչպես նաև առաջարկել համապատասխան լուծումներ՝ հիմնված նրանց ներկայացրած առաջնահերթությունների վրա։ Քննարկումներն ուղղված էին նաև խորհրդատվական ծառայությունների ներկայիս իրավիճակի գնահատմանը, առկա խնդիրների բացահայտմանը և ապագա լուծումների մշակմանը։ Ֆոկուս խմբային քննարկումներն անցկացվել են ըստ նախապես մշակված ուղեցույցի, որը հարմարեցված է ոլորտային հիմնական մարտահրավերներին՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել խորացված վերլուծություն և հիմնավոր առաջարկների ձևակերպում։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

