NEWSARM

RECONOMYxLILA Ամփոփվեց հայաստանյան տուրօպերատորների ճանաչողական այցը Մոլդովայում

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրերի համագործակցության շրջանակում մայիսի 12-ից 17-ը ճանաչողական այցով Մոլդովայում էր հայաստանյան տուրօպերատորների խումբը։

Ճանաչողական այցի ընթացքում գործնական հանդիպումներին զուգահեռ՝ հայաստանյան տուրօպերատորների խմբին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու տեղի զբոսաշրջային նշանակություն ունեցող վայրերին և հիմնական երթուղիներին։

Հյուրերն այցելեցին նաև Մոլդովայի պատմամշակութային նշանակություն ունեցող տեսարժան վայրեր, մասնակցեցին մոլդովական ազգային խոհանոցի նշանավոր ուտեստներից մեկի՝ սարմալեի պատրաստման գործընթացին, ինչպես նաև համտեսեցին տեղական խմիչքներն ու սնունդը։

Ճանաչողական այցը ամփոփվեց մոլդովացի գործընկերների, RECONOMY և ԼԻԼԱ ծրագրերի գործընկեր-տուրօպերատոների՝ Nueva Vista, AM Travel և Luxury Voyage-ի հետ համատեղ աշխատարանով, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին համատեղ զբոասշրջային փաթեթների ստեղծման և մշակման հեռանկարները։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: