NEWSARM

RECONOMY x LILA Հայաստանյան տուրօպերատորների ճանաչողական այցը Մոլդովա

RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրերի համագործակցության շրջանակում մայիսի 12-ից 17-ը ճանաչողական այցով Մոլդովայում է հայաստանյան տուրօպերատորների խումբ։

Այցի շրջանակներում՝ մայիսի 15-ին, RECONOMY և ԼԻԼԱ ծրագրերի գործընկեր տուր-օպերատորների` Nueva Vista, AM Travel և Luxury Voyage, մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում մոլդովացի գործընկերների հետ։

Հանդիպման ընթացքում իրականացվեցին տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման վերաբերյալ քննարկումներ, դիտարկվեցին երկու երկրների համագործակցությամբ տուր-փաթեթների կազման և մշակման հեռանկարները։ Առանձնահատուկ կերպով ընդգծեց արդյունավետ համագործակցության խողովակների առկայությունը, որն ամրապնդվում է շարունակվող ճանաչողական այցով Մոլդովայում։

Մայիսի 15-ին հայաստանյան պատվիրակությունը՝ որպես հատուկ հյուր, Քիշնևում մասնակցեց «Անտրիմ» ներքին և ներգնա ցբոսաշրջության ազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին, որտեղ ելույթով հանդես եկավ նաև RECONOMY ծրագրի գործընկեր «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նա ներկայացրեց ընթացիկ ծրագրերը, տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման նախադրյալները։

Ճանաչողական այցը կշարունակվի Մոլդովայի զբոսաշրջային վայրերում, որի ժամանակ  հայաստանյան տուրօպերատորները հնարավորություն կունենան ծանոթանալու տարածաշրջանային զբոսաշրջության առանձնահատկություններին։

RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: