Գյուղական համայնքների և գյուղատնտեսության զարգացման խորհրդատվական ծառայություն

Պատվիրատու՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ

2025–2026 թթ. ընթացքում, խորհրդատվական ծառայություններ կտրամադրվեն CAFSEP ծրագրին՝ աջակցելու Տավուշի և Շիրակի մարզերում իրականացվող գյուղական համայնքների զարգացման նախաձեռնությանը։ Նախաձեռնությունն ուղղված է պարենային անվտանգության բարձրացմանն և կլիմակայուն, եկամտաբեր գյուղատնտեսական գործունեության խթանմանը։

CAFSEP ծրագիրը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Նախաձեռնությունը ներառում է 10 խոցելի բնակավայր և նպատակ ունի աջակցել շուրջ 230 գյուղացիական տնային տնտեսությունների՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանանց և երիտասարդների տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։ Աջակցության հիմնական ուղղությունները ներառում են ինտենսիվ տնամերձ պտղատու այգիների ստեղծումը և փոքրածավալ ագրոբիզնես նախաձեռնությունների համար նյութական աջակցություն տրամադրումը։

Այս համապարփակ, համայնքահեն մոտեցումը միտված է խթանելու կայուն գյուղատնտեսական զարգացումը, բարձրացնելու համայնքների դիմակայունությունը և ապահովելու ներառական տնտեսական մասնակցություն Հայաստանի գյուղական տարածքներում։

 

 

Uncategorized

Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում (IADAAM) ծրագիր

Պատվիրատու՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Եվրոպական միության և Ֆրանսիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ

Ծրագիրն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն արդիականացված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն առնչվող քաղաքականության մշակման հարցում։

Ծրագիրը տեղական մակարդակում աջակցում է ֆերմերներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Արարատի և Արմավիրի մարզերում պիլոտային գործողությունները իրականացնելու, խթանելու և ֆինանսավորելու միջոցով։ IADAAM ծրագիրն աջակցում է նաև կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանը և գյուղատնտեսական արտադրության կայունացմանը` փոփոխվող եղանակային պայմանների ազդեցությանը դիմակայելու համար, այդ թվում՝ երաշտի, հորդառատ անձրևների և կարկուտի: Այս ամենն իրականացվում է կայուն խորհրդատվական ծառայությունների և արդյունավետ ոռոգման տեխնոլոգիաների միջոցով: Միաժամանակ, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման նպատակով ծրագիրն անդրադառնում է հողերի միավորմանն ու գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման հարցերին:

Uncategorized

Սյունիքում ֆերմերների եկամուտների ավելացման ներուժ ունեցող արժեքային շղթաների ուսումնասիրություն

Պատվիրատու՝ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամ

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել գյուղական համայնքների ընտանիքների պարենային անվտանգությունը և կենսամակարդակը՝ նպաստելով թիրախային բնակավայրերում գյուղատնտեսության զարգացմանը և դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության վերափոխմանը՝ նորարարական և կայուն գյուղատնտեսության վարման մոտեցումների ներդրման շնորհիվ:

Ուսումնասիրության նպատակն է բացահայտել թիրախային բնակավայրերի ֆերմերների եկամուտների ավելացման և կենսամակարդակի բարելավման ներուժ ունեցող արժեքային շղթաները՝ հաշվի առնելով թիրախային բնակավայրերում հողագործության առկա և հեռանկարային մասնագիտացման ուղղությունները: Ուսումնասիրությունը թիրախել է Սյունիքի մարզի հետևյալ չորս բնակավայրերը՝ Կոռնիձոր, Վաղատուր, Ներքին Խնձորեսկ և Խոտ:

Ուսումնասիրության խնդիրներն են.

  • Ուսումնասիրել թիրախային բնակավայրերում առկա արտադրական ռեսուրսներն ու հզորությունները, արտադրության մոտեցումները և դրանց արդյունավետությունը, արտադրանքի ծավալների ընդլայնման հնարավորությունները, արտադրանքի մրցունակությունը ներքին շուկայում, արտադրության գործընթացների բարելավման և կառավարման միջոցով արտադրանքի մրցունակության բարձրացման հնարավորությունները:
  • Վերլուծել ընտրված արժեքային շղթաներում արտադրանքի շուկայահանման ներուժն ու ուղիները, իրացման ուղղություններն ու հնարավորությունները (ներառյալ՝ Սյունիքի մարզի և Սյունիքի մարզից դուրս մեծածախ և մանրածախ ցանցեր, վերամշակողներ, Սյունիքի մարզում այլ ինստիտուցիոնալ գնորդներ, ներմուծման փոխարինման հնարավորությունները):

Բիզնես քոուչինգ՝ ծրագրի թիրախային խմբերի համար բիզնես մոդելի և ռազմավարության մշակելու միջոցով

Պատվիրատու՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման Շիրակի մարզում (LEAD4Shirak)» ծրագրի շրջանակներում

Առաջադրանքի նպատակն է տրամադրել բիզնես խորհրդատվական ծառայություններ դրամաշնորհային հայտերի մրցույթի ցուցակում ընդգրկված դիմորդներին՝ աջակցելով նրանց ամբողջական դիմումներ ճշգրիտ բիզնես պլաններով պատրաստելու և տրամադրելու ընթացքում՝ բիզնես քոուչինգի և վերապատրաստման միջոցով: Ավելի քան 60 դիմորդներ իրենց կոնկրետ բիզնես գաղափարի համար մշակել են համապարփակ հայտեր՝ բիզնես պլանների հետ միասին (ներառյալ շուկայավարման, կառավարման, գործառնական և ֆինանսական ծրագրերը՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանման, գենդերային հավասարության և սոցիալական ներառման ասպեկտները):

Uncategorized

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական բերքի/արտադրանքի համախառն շահույթի ուսումնասիրություն

Պատվիրատուն՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիր

 Ծրագրի նպատակն էր փորձարկել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանական ծագման մթերքների համախառն շահույթի պիլոտային հետազոտության միջոցով նման տեղեկատվության ստացման մեթոդաբանությունը: Հարցման մեթոդաբանությունը, արդյունքները և եզրակացությունները փոխանցվել են առանցքային շահագրգիռ կողմին ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Այս առաջադրանքի շրջանակներում 3R Strategy-ի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը ներառում է առաջարկվող մեթոդաբանության փորձարկում, ընտրանք և դաշտային աշխատանք: Իրականացվել է շուրջ 100 դաշտային հարցում յուրաքանչյուր բերքի և արտադրանքի համար, ընդհանուր առմամբ 1009 հարցազրույց ամբողջ հետազոտության ընթացքում (շուրջ 100 հարցում՝ յուրաքանչյուր մարզի համար):