3ratrategyARM

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական բերքի/արտադրանքի համախառն շահույթի ուսումնասիրություն»

Պատվիրատուն՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագիր

 Ծրագրի նպատակն էր փորձարկել Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանական ծագման մթերքների համախառն շահույթի պիլոտային հետազոտության միջոցով նման տեղեկատվության ստացման մեթոդաբանությունը: Հարցման մեթոդաբանությունը, արդյունքները և եզրակացությունները փոխանցվել են առանցքային շահագրգիռ կողմին ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:

Այս առաջադրանքի շրջանակներում 3R Strategy-ի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը ներառում է առաջարկվող մեթոդաբանության փորձարկում, ընտրանք և դաշտային աշխատանք: Իրականացվել է շուրջ 100 դաշտային հարցում յուրաքանչյուր բերքի և արտադրանքի համար, ընդհանուր առմամբ 1009 հարցազրույց ամբողջ հետազոտության ընթացքում (շուրջ 100 հարցում՝ յուրաքանչյուր մարզի համար):