NEWSARM

Մասնակցություն «Լոռու մարզում տնտեսական զարգացման» համաժողովին

Սույն թվականի հուլիսի 20-ին Վանաձորում տեղի ունեցավ Լոռու մարզի տնտեսական զարգացման՝ գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության ոլորտներում գործող տեղական և միջազգային դոնոր կառույցների համաժողով։ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի աշխատակիցները, մասնակցելով համաժողովին, ներկայացրեցին Լոռու մարզում կառույցի կողմից իրականացված ծրագրերն ու գրանցված արդյունքները:

Համաժողովը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում։
Համաժողովի նպատակն էր մասնակից կառույցներին հարթակ և հնարավորություն տրամադրել իրենց ծրագրերը ներկայացնելու համար, տեղեկանալ մարզում գործունեություն ծավալող այլ կառույցների և ծրագրերի մասին՝ հետագայում գործողությունների կրկնություններից խուսափելու, միմյանց հետ համագործակցության եզրեր գտնելու, ինչպես նաև, հնարավորության շրջանակում, համաֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանն իր ողջույնի խոսքում  կարևորեց մարզի զարգացման տեսանկյունից մասնակից կառույցների կողմից իրականացված և իրականացվող բոլոր ծրագրերը և հույս հայտնեց, որ համաժողովը հարթակ կդառնա ներկա գտնվող կազմակերպությունների միջև համագործակցության հինման համար: