Uncategorized

Կանանց տնտեսական հզորացում Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ծրագիր

«Կանանց տնտեսական հզորացում Գեղարքունիքի և Շիրակի մարզերում» ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ Հայատանի կողմից՝ «Կանաչ Արահետ» ՀԿ-ի և «Երեք Ար ստրատեգիա» ՍՊԸ գործընկերությամբ (2019-2021թթ): «Երեք Ար ստրատեգիա» ՍՊԸ-ն պատասխանատու էր ծրագրի ողջ ընթացքում բիզնես խորհրդատվության ու դասընթացների իրականացման համար:
Ծրագրի նպատակն էր հզորացնել գյուղաբնակ, հատկապես սոցիալապես անապահով և խոցելի խմբերի կանանց՝ նրանց շրջանում խրախուսելով համագործակցությունը և սոցիալական մոբիլիզացիան, հմտությունների, տնտեսական հնարավորությունների և համապատասխան տեղեկատվության կիրառումն ինքնազբաղված/զբաղված դառնալու և համայնքային որոշումների կայացմանը ներգրավվելու նպատակով:
Ծրագրի տնտեսական ուղղվածությունը պահանջում էր բազմաշերտ բիզնես խորհրդատվության տրամադրում, որն իրականացվել է ինչպես դասընթացների, այնպես էլ անհատական ու խմբային խորհրդատվությունների միջոցով՝ կրելով պարբերական բնույթ:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են.
• Կյանքի հմտությունների զարգացման դասընթացներ, որոնք ներառել են ինքնակենսագրականի կազմում, արդյունավետ հաղորդակցություն, կոնֆլիկտի կառավարում, համակարգչային գրագիտություն և այլ թեմաներ: Այս դասընթացներին մասնակցել է ավելի քան 150 կին: Դասընթացը նպաստել է կանանց` աշխատանքային հայտարարություններին ավելի ճկուն ու արագ արձագանքելու, նոր աշխատատեղեր և/կամ ավելի որակյալ աշխատանք գտնելու կարողությունների զարգացմանը:
• Բիզնես հմտությունների զարգացման դասընթացներ, որոնք ներառել են բիզնեսի կառավարում, արտադրության պլանավորում, մարքեթինգ, բրենդինգ, սոցիալական մեդիա մարքեթինգ, ֆինանսական վերլուծություն և այլ թեմաներ: Բիզնեսի պլանավորման դասընթացներին մասնակցել է ավելի քան 140 կին, որոնց մեծամասնությունը Ծրագրի ավարտին արձանագրել է եկամուտների աճ:
• Ծրագրի շահառու կանանց բիզնես խորհրդատվություն է տրամադրվել ծրագրի ամբողջ ընթացքում սպառման շուկաներում դիրքավորման, արժեքավոր առաջարկի ստեղծման, բրենդինգի ու փաթեթավորման, գնային քաղաքականության, ֆինանսական վերլուծության և այլ թեմաների վերաբերյալ:

Uncategorized

Հայաստանի 63 համայնքների արոտավայրերում բուսականության և շրջակա միջավայրի փոփոխությունների գնահատում

Պատվիրատու՝ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի (API), գնահատումն իրականացվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից

Գնահատման հիմնական նպատակն էր վերլուծել բուսականության ցուցանիշների փոփոխությունները ՀՀ 6 մարզերի՝ Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի 63 գյուղական համայնքներում՝ պայմանավորված CARMAC ծրագրի շրջանակում իրականացված արոտավայրերի կառավարման և բարելավման միջամտություններով։ Ուսումնասիրությունն ուղղված էր պարզելուն, թե արդյոք միջամտություններն աջակցել են բուսական ծածկույթի վերականգնմանը, արտադրողականության բարձրացմանը և ածխածնի կլանման ներուժի ուժեղացմանը թիրախային արոտավայրերում։

Գնահատումը ներառել է ընտրված համայնքների արոտավայրերի համապարփակ գնահատում։ Գնահատման շրջանակում իրականացվել են բուսական ծածկույթի (տոկոսային հարաբերակցությամբ) և արտադրողականության (չոր զանգվածի բերքատվություն, կգ/հա) չափումներ դաշտային տվյալների հավաքագրման և համապատասխան հաշվարկների միջոցով։ Բացի այդ, կատարվել է ածխածնի կլանման վերլուծություն՝ գնահատելով արոտավայրային կենսազանգվածում ածխածնի կլանման արագությունը (գրամ/հա/տարի)։

12 ներկայացուցչական համայնքներում հավաքվել են հողի և բուսականության նմուշներ՝ կենսազանգվածի ընդհանուր ածխածնի պարունակության վերլուծության նպատակով՝ կիրառելով լաբորատոր և փորձարարական մեթոդներ։ Վերլուծվել է նաև ընդհանուր ածխածնի կուտակումը՝ արտահայտված գ/մ² և կգ/հա չափումներով՝ ներառելով վերգետնյա բուսականությունը, չոր զանգվածը և արմատային հողի շերտերը։

Միջամտությունների էկոլոգիական ազդեցության գնահատումն իրականացվել է ելակետային և ընթացիկ տվյալների համեմատական վերլուծության միջոցով։ Արդյունքում տրամադրվել է համապարփակ գնահատական արոտավայրերի վերականգնման և բարելավման միջոցառումների արդյունավետության վերաբերյալ՝ ի ցույց դնելով CARMAC ծրագրի էկոլոգիական օգուտները։

Հնդկացորենի մեղրի շուկայի խորքային ուսումնասիրություն և արժեշղթայի վերլուծություն

Պատվիրատու՝ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/UNIDO), ֆինանսավորումը Եվրոպական միության կողմից՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում

Նախագծի շրջանակում իրականացվել է Հայաստանի հնդկացորենի մեղրի շուկայի խորքային ուսումնասիրություն և մշակվել է վերլուծական զեկույց։ Զեկույցը ներառում է մեղրի արժեշղթայի համապարփակ վերլուծություն, մասնավորապես՝ մեղրի տեսակները, վաճառքի ծավալներն ու ուղիները, սեզոնային գնային տատանումները, կիրառվող արտադրական տեխնոլոգիաները, սննդի անվտանգության ստանդարտները, մարքեթինգային սահմանափակումները, միջին արտադրական ծախսերն ու զուտ շահույթի մարժաները, ինչպես նաև գնման, տեխնոլոգիական և մարքեթինգային հիմնական խոչընդոտները։

Ի լրումն, իրականացվել է Հայաստանի մեղրի և մեղրին առնչվող արտադրանքի ներքին շուկայի ուսումնասիրություն՝ ներառյալ արտադրանքի տեսակները, վաճառքի ուղիները, ծավալները, ծագման երկրները, մեծածախ և մանրածախ գների տիրույթները, սպառողների նախասիրությունները և վաճառքի ներուժի գնահատումը։

Զեկույցում ներկայացված է նաև արտահանման շուկայի վերլուծության ակնարկ՝ նույնականացնելով Հայաստանից մեղրի և մեղրային արտադրանքի արտահանման համար ամենախոստումնալից շուկաները (Վրաստան, Ռուսաստան, Մերձավոր Արևելք), արտահանման հիմնական սահմանափակումները և այդ երկրներ ներմուծման պահանջները։

Հետազոտության շրջանակում իրականացվել է 405 սպառողի հետ անհատական հարցազրույց, կազմակերպվել է 6 ֆոկուս խմբային քննարկում, ինչպես նաև անցկացվել է 63 հարցազրույց շուկայի հիմնական դերակատարների հետ՝ ներառյալ մեղր արտադրողներ, HORECA ոլորտի, հացաբուլկեղենի արտադրության և մանրածախ առևտրի ցանցերի ներկայացուցիչներ։

Uncategorized

Բարձրարժեք պանրի շուկայի խորքային ուսումնասիրություն և արժեղթայի վերլուծություն

Պատվիրատու՝ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/UNIDO), ֆինանսավորումը Եվրոպական միության կողմից՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում

Նախագծի շրջանակում իրականացվել է Հայաստանի բարձրարժեք պանրի շուկայի համակողմանի ուսումնասիրություն և մշակվել է վերլուծական զեկույց, որն ընդգրկում է տվյալ ոլորտի արտադրության և մարքեթինգի հիմնական ուղղությունները։ Զեկույցում ներկայացված է բարձրարժեք պանրի հիմնական տեսակների ու դրանց բնութագրերի, վաճառքի ծավալների և ուղիների, սեզոնային գնային տատանումների, շուկայի ծավալի գնահատականի, ինչպես նաև այլ հիմնարար շուկային ցուցանիշների վերլուծություն։

Ուսումնասիրվել են նաև բարձրարժեք պանիրներ արտադրող հայկական կաթնամթերքի գործարանները՝ լուսաբանելով արտադրության տեսակները, հզորությունները, կիրառվող տեխնոլոգիաները, սննդի անվտանգության ստանդարտները, սպասարկվող շուկաները, ներքին շուկայում զբաղեցրած մասնաբաժինները, միջին արտադրական ծախսերն ու զուտ շահութաբերության մակարդակները։ Վերհանվել են ոլորտի զարգացման հիմնական սահմանափակումները՝ կապված կաթի որակի, տեխնոլոգիական հնարավորությունների և այլ գործոնների հետ։

Բացի այդ, իրականացվել է Հայաստանից Վրաստան և Ռուսաստան պանրի արտահանման հիմնախնդիրների վերլուծություն՝ առանձնացնելով առկա խոչընդոտներն ու արտահանման հիմնական պահանջները, ինչպես նաև գնահատվել են նշված շուկաներում արտահանման հնարավորությունները։

Հետազոտության ընթացքում կատարվել է 401 սպառողի հետ անհատական հարցազրույց, ինչպես նաև 120 խորացված հարցազրույց շուկայի հիմնական դերակատարների՝ պանրի արտադրողների, HORECA ոլորտի և մանրածախ առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ։

Uncategorized

Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) և նրա ծրագրերի մշտադիտարկում և գնահատում

Պատվիրատու՝ Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամ (ՀԳՏՏԶՀ)

Նախագծի նպատակն էր ներկայացնել FREDA-ին իր գործունեության սոցիալական արդյունավետության և կայունության վերաբերյալ խորքային վերլուծություն՝ միաժամանակ բարելավելով կազմակերպության կարողությունները՝ գործունեության շարունակական բարելավման և թիրախային խմբերին ցուցաբերվող աջակցության արդյունավետության գնահատման ուղղությամբ։

Նախագիծը կենտրոնացած էր FREDA-ի և նրա ներդրումային ծրագրերի մշտադիտարկման և գնահատման վրա՝ ներառելով երկու հիմնական բաղադրիչ․

  • Սոցիալական արդյունավետության գնահատում՝ FREDA-ի ներդրումների սոցիալ-տնտեսական ազդեցության վերլուծություն՝ հիմնված արժեքի շղթայի բազմապատկիչի ինդեքսի (VCMI) հաշվարկի վրա՝ թե՛ կազմակերպության ամբողջական գործունեության, թե՛ առանձին ներդրումային ընկերությունների մակարդակով։
  • FREDA-ի գործունեության համապարփակ գնահատում՝ Կազմակերպության գործառույթների վերլուծություն՝ ուղղված դրա արդյունավետության, արդյունավեության, ազդեցության և կայունության գնահատմանը։

 

Ազդեցության գնահատումը հիմնված էր թե՛ առաջնային, թե՛ երկրորդային տվյալների հավաքագրման և վերլուծության վրա՝ ներառելով մի շարք առանցքային ուղղություններ․

  • Լրացուցիչ եկամտի ձևավորում տնային տնտեսությունների և շուկայի մակարդակներում՝ համեմատած բազային տարվա ցուցանիշների հետ՝ ինչպես առանձին ներդրումային ընկերությունների, այնպես էլ FREDA-ի ներդրումային պորտֆելի համատեքստում։
  • Տնային տնտեսությունների և շահագրգիռ կողմերի եկամտի կանխատեսվող աճի գնահատում՝ «նորմալ աճի» սցենարի համեմատ, նպատակ ունենալով չափել FREDA-ի ներդրումների միջոցով ստեղծված ավելացված արժեքը։
  • FREDA-ի ընդհանուր գործունեության գնահատում՝ հիմնված արդյունավետության, արդյունավեության, սոցիալ-տնտեսական ազդեցության և կայունության ցուցանիշների վրա։
  • FREDA-ի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունավետության գնահատում։
  • Գնահատման արդյունքներից բխող հիմնական դասեր և առաջարկություններ՝ ուղղված FREDA-ի ռազմավարական ծրագրերի և գործողությունների ապագա բարելավմանը։