Պատվիրատու՝ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/UNIDO), ֆինանսավորումը Եվրոպական միության կողմից՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում
Նախագծի շրջանակում իրականացվել է Հայաստանի հնդկացորենի մեղրի շուկայի խորքային ուսումնասիրություն և մշակվել է վերլուծական զեկույց։ Զեկույցը ներառում է մեղրի արժեշղթայի համապարփակ վերլուծություն, մասնավորապես՝ մեղրի տեսակները, վաճառքի ծավալներն ու ուղիները, սեզոնային գնային տատանումները, կիրառվող արտադրական տեխնոլոգիաները, սննդի անվտանգության ստանդարտները, մարքեթինգային սահմանափակումները, միջին արտադրական ծախսերն ու զուտ շահույթի մարժաները, ինչպես նաև գնման, տեխնոլոգիական և մարքեթինգային հիմնական խոչընդոտները։
Ի լրումն, իրականացվել է Հայաստանի մեղրի և մեղրին առնչվող արտադրանքի ներքին շուկայի ուսումնասիրություն՝ ներառյալ արտադրանքի տեսակները, վաճառքի ուղիները, ծավալները, ծագման երկրները, մեծածախ և մանրածախ գների տիրույթները, սպառողների նախասիրությունները և վաճառքի ներուժի գնահատումը։
Զեկույցում ներկայացված է նաև արտահանման շուկայի վերլուծության ակնարկ՝ նույնականացնելով Հայաստանից մեղրի և մեղրային արտադրանքի արտահանման համար ամենախոստումնալից շուկաները (Վրաստան, Ռուսաստան, Մերձավոր Արևելք), արտահանման հիմնական սահմանափակումները և այդ երկրներ ներմուծման պահանջները։
Հետազոտության շրջանակում իրականացվել է 405 սպառողի հետ անհատական հարցազրույց, կազմակերպվել է 6 ֆոկուս խմբային քննարկում, ինչպես նաև անցկացվել է 63 հարցազրույց շուկայի հիմնական դերակատարների հետ՝ ներառյալ մեղր արտադրողներ, HORECA ոլորտի, հացաբուլկեղենի արտադրության և մանրածախ առևտրի ցանցերի ներկայացուցիչներ։

