Uncategorized

Հայաստանյան սպանդանոցների մասին զեկույց

Պատվիրատու՝ Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամ (ՀԳՏՏԶՀ)

Ծրագիրը ներառում էր Հայաստանի սպանդանոցների և մսի վերամշակման ոլորտի արդյունավետության, ինչպես նաև առկա և կիրառելի տեխնոլոգիաների համապարփակ ուսումնասիրություն և գնահատում։ Իրականացվել է նաև ոլորտի զարգացման ներուժի վերլուծություն և մշակվել են առաջարկություններ՝ միջազգային շուկայում մրցունակության բարձրացման նպատակով։ Ուսումնասիրության շրջանակում վերլուծության են ենթարկվել նաև անասնապահական արտադրության և մսի վերամշակման շղթայի հիմնական փուլերը՝ հիմնվելով ավելի քան 400 մասնակիցների հետ անցկացված հարցազրույցների վրա։

ՀՀ-ում ջերմոցային տնտեսությունների ենթաոլորտի հետազոտություն

Պատվիրատու՝ Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամ (ՀԳՏՏԶՀ)

Նախագիծը ներառում էր ՀՀ 10 մարզերում գործող ջերմոցային տնտեսությունների գործունեության համապարփակ ուսումնասիրություն՝ ընդգրկելով գյուղատնտեսական արտադրության մշակման տարբեր ասպեկտներ։ Ուսումնասիրության հիմնական նպատակն էր գնահատել ոլորտի զարգացման ներուժը և մշակել գործնական, տվյալահեն առաջարկություններ՝ ուղղված արտադրության արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի մրցունակության ամրապնդմանը ներքին և արտասահմանյան շուկաներում։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործող 440 խոշոր ջերմոցային տնտեսություններ, ինչպես նաև ջերմոցների նախագծմամբ, կառուցմամբ և տեխնիկական սպասարկմամբ զբաղվող 20 մասնագիտացված ընկերություններ։

Uncategorized

ՀՀ-ում ձկնաբուծութան ոլորտի հետազոտություն և զարգացման հեռանկարների վերհանում

Պատվիրատու՝ Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամ (ՀԳՏՏԶՀ)

Նախագիծը ներառում էր համապարփակ ուսումնասիրություն Հայաստանում ֆերմերային թարմ ձկների արտադրության և վերամշակման օբյեկտների վերաբերյալ՝ ընդգրկելով ինչպես Երևանը, այնպես էլ բոլոր մարզերը։ Ուսումնասիրության նպատակն էր գնահատել ձկնաբուծության ոլորտի ներկա իրավիճակը, բացահայտել համակարգային խնդիրներն ու հնարավորությունները և մշակել ռազմավարական ուղենիշներ՝ ոլորտի արդյունավետությունն ու մրցունակությունը միջազգային շուկաներում բարձրացնելու համար։ Հետազոտության շրջանակում հավաքագրվել են առաջնային տվյալներ ֆերմերային ձկնարտադրության արժեշղթայի ավելի քան 140 շահագրգիռ կողմերից՝ Հայաստանի բոլոր մարզերից։ Նրանց թվում էին ձկնաբուծական տնտեսություններ, վերամշակող ձեռնարկություններ, արտահանող և ներմուծող կազմակերպություններ, մանրածախ առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, արտադրական մատակարարներ, ինչպես նաև ոլորտի անկախ փորձագետներ։

Վերլուծության արդյունքում ստացվել է համապարփակ պատկեր ձկնաբուծության ոլորտի հիմնական մարտահրավերների, զարգացման ներուժի և շուկայի հնարավորությունների մասին։ Դրա հիման վրա ներկայացվել են գործնական և կիրառելի առաջարկություններ՝ ոլորտի շարունակական զարգացման, արժեշղթայի արդյունավետության բարձրացման և արտահանման խթանման ուղղությամբ։