3ratrategyARM

«Բիզնես քոուչինգ՝ ծրագրի թիրախային խմբերի համար բիզնես մոդելի և ռազմավարության մշակելու միջոցով»

Պատվիրատուն՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման Շիրակի մարզում (LEAD4Shirak)» ծրագրի շրջանակներում

Առաջադրանքի նպատակն է տրամադրել բիզնես խորհրդատվական ծառայություններ դրամաշնորհային հայտերի մրցույթի ցուցակում ընդգրկված դիմորդներին՝ աջակցելով նրանց ամբողջական դիմումներ ճշգրիտ բիզնես պլաններով պատրաստելու և տրամադրելու ընթացքում՝ բիզնես քոուչինգի և վերապատրաստման միջոցով: Ավելի քան 60 դիմորդներ իրենց կոնկրետ բիզնես գաղափարի համար մշակել են համապարփակ հայտեր՝ բիզնես պլանների հետ միասին (ներառյալ շուկայավարման, կառավարման, գործառնական և ֆինանսական ծրագրերը՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանման, գենդերային հավասարության և սոցիալական ներառման ասպեկտները):