Uncategorized

Առաջատար ֆերմայի և համայնքային անասնաբուժական կետի բացման հանդիսավոր արարողություններ

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության ու Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում սույն թվականի  հոկտեմբերի 23-ին Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում  կազմակերպեց «Առաջատար ֆերմա»-ի և  համայնքային անասնաբուժական կետի բացման հանդիսավոր արարողությունները, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզում ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի ձեռքբերումների/արդյունքների ներկայացումը (Ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ-ը՝ ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:)

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ պարոն Սթեֆանո Լազզարոտտոն, ՀՀ Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար պարոն Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ պարոն Անդրեյ Ղուկասյանը,  ներկայացուցիչներ ծրագիրը  համաֆինանսավորող Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալությունից ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալությունից, տեղական ու միջազգային կազմակերպություններից, ծրագրի շահառու վերամշակողներ և այլոք:

Հյուրերը բարձր գնահատեցին ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները Լոռու մարզում՝ կարևորելով ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:

Միջոցառման ավարտին Լոռու մարզպետ պարոն Ա. Ղուկասյանը շնորհակալագիր հանձնեց ՌԶԳ ՀԿ նախագահ պարոն Մ. Այվազյանին՝ ՀՀ Լոռու մարզում անասնապահության զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման և կատարված լայնածավալ աշխատանքների համար:

Uncategorized

Տեղի ունեցավ “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության ուսումնառության նյութերի քննարկում

Հունիսի 28-ին Իբիս Երևան Կենտրոն հյուրանոցում տեղի ունեցավ “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության ուսումնառության նյութերի ներկայացում/քննարկում: Հանդիպումը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից “ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում” ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը և անասնաբուժության տեսչության պետը, Գորիսի, Ստեփանավանի և Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նաև Սիսիանի մասնաճյուղի անասնաբուժության մասնագիտության դասախոսներ, մասնավոր անասնաբույժներ և այլն:

Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան “ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում” ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար` պրն. Գեորգի Ավետիսյանը: Պրն. Գ. Ավետիսյանը նախ ողջունեց մասնակիցներին, այնուհետև մեծ կարևորություն տվեց ուսումնական նյութերի մշակմանը, որոնք անհրաժեշտ են որակյալ մասնագետներ պատրաստելու համար:

Ողջույնի խոսքերից հետո, փորձագետները սկսեցին յուրաքանչյուր մոդուլի համար մշակված նյութերի ներկայացումը: Ներկայացվեց նյութերի ընդհանուր կառուցվածքը, որը պարունակում է տեքստ, պատկերներ, հետաքրքիր փաստեր, գիտելիքները ստուգելու համար համապատասխան թեստեր:

Այնուհետև փորձագետները համառոտ ներկայացրեցին ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների ուսումնառության արդյունքները, յուրաքանչյուր մոդուլի նկարագիրը և կատարման չափանիշները:

Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ներգրավվել բուռն քննարկումների մեջ, ներկայացնել մեկնաբանություններ և առաջարկներ: Բոլոր առաջարկները հաշվի են առնվել փորձագետների կողմից և կկիրառվեն նյութերի վերջնականացման գործընթացի ժամանակ:

Նյութերի վերջնականացումից հետո, կտպագրվի ուսումնական ձեռնարկ, որը հասանելի կլինի բոլոր քոլեջներին և հնարավորություն կտա նրանց 2019թ. սեպտեմբերից առավել արդյունավետ կազմակերպել “կրտսեր անասնաբույժ” մասնագիտության ուսուցումը:

 

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության ուսանողների համար կազմակերպվեց պրակտիկա

2019թ. հունիսի 17-21-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի “Կրտսեր անասնաբույժ” մասնագիտության 7 ուսանողներ իրենց արտադրական պրակտիկան անցկացրեցին Երևանում:

Արտադրական պրակտիկան կազմակերպվել էր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները այցելեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական կլինիկաներ, «Երևանի կենդանաբանական այգի» և նրան կից անասնաբուժական կլինիկան, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: Այցերի ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան մասնակցել ընտանի կենդանիների վիրահատությունների, ծանոթանալ տարբեր սարքավորումներին և գործիքներին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը:

Արտադրական պրակտիկան բավականին արդյունավետ էր, քանի որ այն նպաստեց ուսանողների անձնական և մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ուսանողները հարստացրեցին անասնաբուժության ոլորտում իրենց գիտելիքներն ու ձեռք բերեցին նոր հմտություններ:

 

Uncategorized

«Ոչխարների Խուզման Փառատոն-2019»

Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվեց Ոչխարների խուզման հինգերորդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) կողմից։ Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:  Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2500 մարդ Սյունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերից, Երևանից, ինչպես նաև արտասահմանից ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Այս տարի, համեմատած նախորդ տարիների, ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը թե՛ մասնակից համայնքների և թե՛ արտադրողների առումով: Սյունիքից և Վայոց Ձորից բացի ներկայացված է եղել նաև Շիրակի մարզը: Ոչխարների խուզման մրցույթին այս տարի մասնակցել են 16 խուզ անողներ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից: Հաղթող է ճանաչվել Զաքարյան Էդգարը Շաքի բնակավայրից:

Փառատոնին ներկա էին  մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքի ղեկավար՝ Մուրադ Սիմոնյանը և Սննդի անվտանգության պետական տեսչության Ղեկավարի տեղակալ էդգար Ճաղարյանը,  ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն՝  Ստեֆանո Լազզարոտտոն:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ 4 փուլով, Նոր Զելանդիայից հրավիրված խուզ անողի ցուցադրական խուզում, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերի համայնքների արտադրողները:

 

Uncategorized

Անցկացվեց «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության դասախոսների վերապատրաստման դասընթաց

2019թ. հունիսի 5-7-ին Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության դասախոսների վերապատրաստման եռօրյա դասընթաց: Դասընթացը կազմակերպվել էր «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից: Դասընթացին մասնակցեցին 10 դասախոս Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջից, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղից, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջից, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջից, Հայ-հունական պետական քոլեջից: Դասընթացի հիմնական նպատակն էր զինել դասախոսներին համապատասխան գիտելիքներով և պրակտիկ հմտություններով, որոնք նրանք կարող են օգտագործել ուսանողների հետ իրենց հետագա աշխատանքում:

Դասընթացի ընթացքում դասախոսները նախ իրականացրեցին մանրէաբանական հետազոտություններ, ծանոթացան չանախ և սուլուգունի պանիրների պատրաստման տեխնոլոգիային և փորձարկեցին լաբորատորիայում առկա նորագույն սարքավորումները, ինչպես նաև մասնագետի օգնությամբ ինքնուրույն պատրաստեցին չանախ և սուլուգունի պանիրներ: Պանիրների պատրաստման գործընթացը բավականին ոգեշնչող էր, քանի որ մասնակիցները առաջին անգամ կարողացան կիրառել իրենց ունեցած և արդեն իսկ նոր ստացած տեսական գիտելիքները պրակտիկայում՝ ստանալով իրենց իսկ ձեռքով պատրաստած արտադրանքը: Բոլոր գործնական աշխատանքները տեղի ունեցան Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում հիմնված Կաթի վերամշակման փորձարարական լաբորատորիայում:

Դասընթացի ընթացքում կազմակերպվեց նաև այց «Էլոլա» գործարան, որը ոլորտում տարածաշրջանի խոշոր գործարաններից մեկն է: Գործարանում կատարվեց շրջայց, որի ընթացքում դասախոսները ծանոթացան կաթի վերամշակման բոլոր գործընթացներին և սարքավորումների աշխատանքին: