Uncategorized

Կայացավ ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի թվով չորրորդ հանդիպումը

Ս.թ. օգոստոսի 26-27-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հետ համատեղ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում կազմակերպեց ՄԿՈւ ոլորտում ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի թվով արդեն չորրորդ հանդիպումը՝ նպատակաուղղված իրականացվող ծրագրերի համակարգմանը, փորձի փոխանակմանը և հետագա անելիքների քննարկմանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, Եվրոպական կրթական հիմնադրամի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի, Գերմանիայի Դաշնության Մեկլենբուրգ-Ֆորպոմերանիա Դաշնային տարածաշրջանային էկոնոմիկայի ուսումնական կենտրոնի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության, «Վորլդ Վիժն» միջազգային  բարեգործական կազմակերպության, «Ֆերտի» ՀԿ-ի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում կազմակերպությունները ներկայացրեցին ՄԿՈՒ ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Երկրորդ օրը ՀՀ ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկայացրեց Կրթության ռազմավարության ծրագրի նախագիծը:

Ինչպես նախորդող, այնպես էլ այս հանդիպումը հանդես եկավ որպես ՄԿՈՒ ոլորտում տեղեկատվության, հետագա համագործակցության, արդյունավետ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ:

Uncategorized

Կազմակերպվեց դասընթացավարների վերապատրաստում «Կաթի ընդունում և վերամշակում, լոռի և չանախ տեսակի պանիրների պատրաստման տեխնոլոգիա» թեմայով

Ս.թ. օգոստոսի 21-ին ք.Երևանում «Իբիս Երևան» հյուրանոցում, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ կողմից իրականացվող «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում Աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց դասընթացավարների վերապատրաստում (ToT), որին մասնակցել էին գործընկեր հանդիսացող ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի ք. Ստեփանավանի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսուցիչները և հյուրընկալող կազմակերպությունների մենթորները: Դասընթացի ընթացքում մասնակիցները համապատասխան տեղեկատվություն ստացան ԱՀՈՒ մոտեցումների վրա հիմնված «Կաթի ընդունում և վերամշակում, լոռի և չանախ տեսակի պանիրների պատրաստման տեխնոլոգիա» թեմայով կարճաժամկետ ծրագրի ուսումնառությունը լսարանում և աշխատավայրում կազմակերպելու համար:

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետները գիտելիքներն ամրապնդում են պրակտիկ փորձով

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի շրջանակներում՝ 2020 թվականի օգոստոսի 11-ին մեկնարկել են լաբորատորիայում և սպանդանոցում անցկացվող պրակտիկ աշխատանքները:

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման առցանց դասընթացին մասնակցել է 123 մասնագետ, որոնցից 76-ը հուլիսի 25-ին բարեհաջող հանձնել է քննությունն ու ավարտել տեսական փուլը: Այժմ պրակտիկ գիտելիքներ ստանալու շրջանն է:

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ:

Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։

Uncategorized

«Մասնագիտությունների օր» խորագրով մասնագիտական կողմնորոշման միջոցառում Ստեփանավանուն և Գորիսում

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում ս.թ. հուլիսի 29-31-ը և օգոստոսի 5-7-ը՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, տեղի ունեցավ «Մասնագիտությունների օր» խորագրով մասնագիտական կողմնորոշման միջոցառում, որը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցած Լոռու և Սյունիքի մարզերի 12 դպրոցներից 94 աշակերտները այցելեցին քոլեջներ, որտեղ հմուտ մասնագետների կողմից տեղեկություններ ստացան Անասնաբուժություն ու Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունների վերաբերյալ, ներկա գտնվեցին լաբորատորիաներում իրականացված փորձերին, այցելեցին  համապատասխան գործատուների՝ տեղում ծանոթանալով աշխատանքային պրոցեսներին: Բոլոր մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ Անասնաբուժություն  ու Կաթի  և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունների վերաբերյալ:

Միջոցառման նպատակն էր իրազեկել մարզի դպրոցականներին, նրանց ծնողներին և մանկավարժներին, երիտասարդներին Անասնաբուժություն ու Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունների մասին, բացահայտել մասնագիտական կրթություն ստանալու և հետագա զբաղվածության հնարավորությունները:

Uncategorized

Պաշտպանիչ պարագաներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին

Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով` «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից  «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝  27,750 հատ բժշկական դիմակ, 55, 500 զույգ ձեռնոց և տեղեկատվական նյութեր, ինչպես նաև սույն թվականի օգոստոս ամսվա ընթացքում տրամադրվելու է հատուկ հանդերձանքի 555 հավաքածու՝ արտահագուստ և կոշիկ:

Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի շրջանակներում:

Օժանդակության նպատակն է՝ աջակցել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անխափան և անվտանգ իրականացմանն ու համավարակի տարածման կանխարգելմանը հետևյալ ուղղություններով.

– Անասնաբույժ-մասնագետների և համաճարակաբանների իրազեկում՝ համավարակի պայմաններում աշխատանքի անվտանգության կանոնների և անհատական պաշտպանության միջոցների վերաբերյալ;

-Աշխատող անձնակազմի (անասնաբույժ-մասնագետներ և համաճարակաբաններ) անվտանգության ապահովում՝ տրամադրելով անհատական պաշտպանիչ պարագաներ;

– Անասնապահ տնտեսությունների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում՝ համավարակի պայմաններում կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացման առանձնահատկությունների և անվտանգության կանոնների վերաբերյալ:

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև սույն թվականի օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն աջակցելու կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին, համավարակի պայմաններում, ապահովել աշխատանքների անվտանգ և անխափան իրականացումը: