«Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ անասնաբույժների վերապատրաստման դասընթաց «ԽԵԿ-ի կեսարյան հատում և կտրիչ հատում» թեմաներով

2021 թ. օգոստոսի 4-5-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» ծրագրի աջակցությամբ և «Անասնաբուժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի (ԱԱԱ) երկկողմ նախաձեռնությամբ «Սյունիքի անասնաշուկայում» անցկացվեց «ԽԵԿ-ի կեսարյան հատում և կտրիչի հատում» թեմաներով վերապատրաստման դասընթաց՝ «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ  անասնաբուժների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով:

Դասընթացին մասնակցել են ընդհանուր թվով 18 անասնաբույժ: Որպես դասընթացավար հրավիրվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պրն. Տ. Գաբրիելյանը, ով հանդիսանում է նաև ԱԱԱ անդամ:

Երկօրյա դասընթացը բաղկացած է եղել տեսական և գործնական մասերից: Առաջին օրը տրամադրվել է տեսական մասին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է կեսարյան և կտրիչի հատումների ցուցումները, նախավիրահատական, բուն վիրահատական և հետվիրահատական գործողությունները և դրանց առանձնահատկությունները: Տեսական մասը անցել է մասնագիտական քննարկումների և հարց ու պատասխանի ձևաչափով: Առաջին օրվա ընթացքում տեղի է ունեցել նաև ասոցիացիայի հետագա աշխատաքների ներկայացում և քննարկում, որի ժամանակ շեշտադրումը եղել է մասնագետների սերտեֆիկացման հարցի լուծման վրա:

Հանդիպման երկրորդ օրը եղել է գործնական՝ հիվանդ կենդանու վիրահատություն, որի ընթացքում մանրամասն ներկայացվել է կեսարյան և կտրիչի հատման տեխնիկաները: Մասնակիցները ամրապնդել են տեսական գիտելիքները և ձեռք են բերել վիրահատություն կատարելու գործնական հմտություններ: Ամբողջ վիրահատական միջամտության ընթացքում անասնաբուժները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և իրականացրել են որոշ միջամտություններ:

Uncategorized

Արոտավայրերի մշտադիտարկման և կայուն կառավարման կարգերի կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքների ներկայացում և ամփոփում

28-29.07.2021թ-ին  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝հարավ-հյուսիս»  և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի շրջանակներում  Սյունիքի մարզի Տաթև համայնքի  «Սյունիքի անասնաշուկա» ուսումնացուցադրական կենտրոնում իրականացվեց արոտների մշտադիտարկման և կայուն կառավարման կարգերի կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքների ներկայացում, ամփոփում և փորձի փոխանակում, ծրագրերի Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Լոռու մարզերի շահառու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ծրագրերի աշխատակիցները ներկայացրեցին շահառու համայնքներում իրականացված աշխատանքները, ամփոփվեցին արդյունքները, ինչպես նաև վերհանեցին քաղված դասերն ու մշտադիտարկումների արդյունքում գրանցված խնդիրները:

Հանդիպում-քննարկման ընթացքում համայնքների ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռվեց արոտների կայուն կառավարման կարգերի կիրառման կարևորությանը և մշտադիտարկումների իրականացման անհրաժեշտությանը:

Մշտադիտարկումների իրականացման մեխանիզմներին ծանոթացնելու և արդեն իսկ ունեցած գիտելիքն ամրապնդելու նպատակով մասնակիցներին ցուցադրվեց և նրանց կողմից գործնականում իրականացվեց դաշտային պայմաններում արոտային ենթակառուցվածքների մոնիթորինգային գնահատում:

Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին  իրենց տեսակետներն, մոտեցումներն ու ձեռք բերած փորձը, տարբեր մարզերում բնակչության հետ տարվող աշխատանքն ու արոտօգտագործողների վերաբերմունքը՝ արոտների կայուն կառավարման գործընթացներին։

«Հաշվետվություններ կազմելու հմտություններ» թեմայով դասընթաց

2021 թվականի հուլիսի 22-24-ին ՌԶԳ ՀԿ-ի աշխատակիցների մասնակցությամբ Սյունիքի Անասնաշուկայի դասընթացների սրահում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց՝ «Հաշվետվություններ կազմելու հմտություններ» թեմայով, որը վարում էր հրավիրված փորձագետ՝ Լ. Արզոյանը:

Դասընթացի նպատակն էր ինտենսիվ ուսումնական կուրսի շրջանակներում կատարելագործել և ավելի արդյունավետ դարձնել ՌԶԳ ՀԿ-ի աշխատակիցների հաշվետվողական հմտությունները: Օրակարգն ընդգրկում էր ինչպես ներածական նյութեր, հաշվետվության կառուցվածքային նրբություններ, այնպես էլ մեթոդաբանական և ոճաբանական ուղեցույցեր:  Տեսական գիտելիքների փոխանակմանն ու ինտերակտիվ քննարկումներին հաջորդեց գործնական թիմային աշխատանքը, որտեղ ներդրվեց դասընթացի շրջանակներում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները:

Դասընթացն ավարտվեց նյութի ամփոփմամբ և եզրափակիչ խորհրդատվությամբ:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի ներկայացում/ հանդիպումներ թիրախային մարզերում

2021թ-ի հուլիսի 14-28 ընկած ժամանակահատվածում  Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել ծրագրի թիրախ հանդիսացող Տավուշ, Լոռի, Սյունիք և Վայոց Ձոր մարզերում։ Վերջիններիս մարզպետարաններում տեղի ունեցած հանդիպում քննարկուների ընթացքում«Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի»   և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ ներկայացուցիչները մարզապետարանների ներկայացուցիչներին ծանոթացրեցին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրին, դրա իրականացման նպատակներին ու  հնարավոր ուղղություններին, ինչպես նաև քննարկվեցին նախանշվող քայլերն ու ակնկալվող արդյունքները։

Ծրագրի նպատակն է բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտները և գյուղական բնակչության բնական ապրուստի միջոցները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման և կառավարման միջոցով։

Արդյունքում մարզային ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին ջանքեր ներդնել համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ` կարևորելով նախաձեռնությունն ու ծրագրի շրջանակը ։

Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ  հետ համատեղ իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը համարվում է «էկոլոգիական միջանցքների հիմնադրամ Կովկասի համար» (ECF)  տարածաշրջանային ընդլայնված ծրագրի մի մասը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KfW զարգացման բանկի կողմից։

Uncategorized

Նախրաքարշի ճանապարհային քարտեզի նախագծի ներկայացում և քննարկում

21.07.2021 Սյունիքի անասնաշուկայում «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ իրականացվող ՀՀ Սյունիքի մարզում նախրաքարշի կազմակերպմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում տեղի է ունեցել նախիրների նախագծված արոտահանման ճանապարհային քարտեզի ներկայացում և քննարկում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, Տեղ, Գորիս, Գորայք խոշորացված համայնքների ներկայացուցիչներ, նախագծող կազմակերպության մասնագետներ և ՌԶԳ ՀԿ ծրագրային աշխատակիցներ։

Քննարկման ընթացքում ևս մեկ անգամ մատնանշվեց նախրաքարշի կարևորությունը և նախաձեռնության անհրաժեշտությունը համայնքների համար։

Նախագծող կազմակերպության ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց նախագծման ընթացքում իրականացված աշխատանքները, ստացված արդյունքները՝ ճանապարհային քարտեզը և հովիվների ու կենդանիների շարժը պատշաճ կազմակերպելու և ապահովելու համար առկա ու անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադիրքերը։

Նախրաքարշի Ճանապարհային քարտեզի ներկայացման և քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև բոլոր համայնքների վարչական տարածքների սահմանագծերում կենդանիների շարժը և անասնաբուժական միջոցառումները վերահսկելու նպատակով անցակետերի կառուցման ու նախրաքարշի երկարությամբ ջրային ռեսուրսների առկայությունը պարզելու և ենթակառուցվածքների առավել հարմար տեղորոշումների վերաբերյալ առաջարկներ։ Հանդիպման ավարտին մատնանշվեցին նախրաքարշի ճանապարհային քարտեզի իրագործման հետագա քայլերը:

Հ.Գ. Նախաձեռնության գաղափարը առաջ է եկել 2019 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Բնական Կերհանդակների` Արոտավայրերի և Խոտհարքների Կայուն Կառավարմանն Ուղղված Ծրագրերի Համակարգման Հարթակի 4-րդ աշխատաժողովին, երբ Սյունիքի մարզպետարանի և համայնքների կողմից բարձրաձայնվեց Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքների խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կանոնակարգված տեղաշարժի խնդիրը: