HomePageARM, NEWSARM

Արոտավայրերի մշտադիտարկման և կայուն կառավարման կարգերի կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքների ներկայացում և ամփոփում

28-29.07.2021թ-ին  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝հարավ-հյուսիս»  և «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի շրջանակներում  Սյունիքի մարզի Տաթև համայնքի  «Սյունիքի անասնաշուկա» ուսումնացուցադրական կենտրոնում իրականացվեց արոտների մշտադիտարկման և կայուն կառավարման կարգերի կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքների ներկայացում, ամփոփում և փորձի փոխանակում, ծրագրերի Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Լոռու մարզերի շահառու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ծրագրերի աշխատակիցները ներկայացրեցին շահառու համայնքներում իրականացված աշխատանքները, ամփոփվեցին արդյունքները, ինչպես նաև վերհանեցին քաղված դասերն ու մշտադիտարկումների արդյունքում գրանցված խնդիրները:

Հանդիպում-քննարկման ընթացքում համայնքների ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռվեց արոտների կայուն կառավարման կարգերի կիրառման կարևորությանը և մշտադիտարկումների իրականացման անհրաժեշտությանը:

Մշտադիտարկումների իրականացման մեխանիզմներին ծանոթացնելու և արդեն իսկ ունեցած գիտելիքն ամրապնդելու նպատակով մասնակիցներին ցուցադրվեց և նրանց կողմից գործնականում իրականացվեց դաշտային պայմաններում արոտային ենթակառուցվածքների մոնիթորինգային գնահատում:

Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին  իրենց տեսակետներն, մոտեցումներն ու ձեռք բերած փորձը, տարբեր մարզերում բնակչության հետ տարվող աշխատանքն ու արոտօգտագործողների վերաբերմունքը՝ արոտների կայուն կառավարման գործընթացներին։