«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագրի շրջանակում հունիսի 4-ին կազմակերպվեց «Անասնապահության վարման լավագույն փորձը» թեմայով կարճաժամկետ դասընթաց՝ Արցախից բռնի տեղահանված և Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքներում բնակություն հաստատած անձանց համար։
Մասնակիցներին ողջունեց և SEIRA ծրագրի նպատակներին ծանոթացրեց ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն միտված է խթանելու տեղահանված անձանց մասնակցությունը տեղական սոցիալ-տնտեսական կյանքին և նպաստելու նրանց կենսապայմանների բարելավմանը։
Այնուհետև դասընթացավար Արեգ Սարուխանյանը ներկայացրեց Սյունիքի մարզում անասնապահության ընդհանուր պատկերը, իրականացված ծրագրերը, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարները՝ ընդգծելով կիրառվող լավագույն փորձն ու հաջողված օրինակները։
Կարճաժամկետ դասընթացը նպատակ ուներ խթանելու տեղահանված անձանց հետաքրքրությունը, իրազեկելու առկա հնարավորությունների մասին և խրախուսելու զբաղվել անասնապահությամբ։
«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (SEIRA) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից։