Ամփոփվեց զբոսավարների մասնագիտացված դասընթացը, որի արդյունքում մասնակիցներին հանձնվեցին մասնակցության սերտիֆիկատները։ Դասընթացը նախաձեռնվել էր ANTRIM-ի կողմից և իրականացվել համաֆինանսավորման ձևաչափով՝ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի հետ գործընկերությամբ:
Նախաձեռնության հիմնական նպատակն էր զարգացնել միջազգային հավաստագրված զբոսավարների կարողությունները, ովքեր կարող են մատուցել բարձրորակ գիդի ծառայություններ տարբեր օտար լեզուներով: Սա հատկապես կարևոր է Լատինական Ամերիկայից և Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների ներգրավման և սպասարկման համար՝ հանդիսանալով RECONOMY-ի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը
Ծրագրի շրջանակում մասնակիցները զարգացրել են իրենց գործնական գիդավարության հմտությունները, հաղորդակցման կարողությունները և տարբեր լսարանների հետ արդյունավետ փոխգործակցության ունակությունները՝ դառնալով ավելի մրցունակ մասնագետներ միջազգային զբոսաշրջության շուկայում:
Ակնկալվում է, որ այս նոր պատրաստված գիդերը կդառնան տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման կարևոր շարժիչ ուժ՝ նպաստելով այցելուների փորձի բարելավմանը և ուղղության մրցունակության բարձրացմանը:
RECONOMY Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

