RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ մասնակցության հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն այն մասնակիցների համար, ովքեր հաջողությամբ ավարտել էին «META հարթակների գովազդ ու բիզնես գործիքներ» և «Ամադեուս ավիատոմսերի ամրագրման համակարգ» դասընթացները։
Դասընթացները կազմակերպվել էին Հայկական Տուրիզմի Ֆեդերացիայի կողմից, իսկ մեթոդական ու տեխնիկական աջակցությունը տրամադրվել է RECONOMY ծրագրի կողմից։ Դրանք նպատակ ունեին զարգացնելու տուրիզմի ոլորտի մասնագետների թվային հմտությունները, ապահովելով գործնական գիտելիքներ թվային ներկայության կառավարման, կոնտենտի մշակման և լսարանի ներգրավման ոլորտներում։ Այս հմտությունները նպաստում են տեսանելիության բարձրացմանը, արդյունավետ մարքեթինգին և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցությանը։
Մասնակցության հավաստագրերի հանձնման արարողությունը դասախոսությամբ հանդես եկավ Սեդրակ Մամուլյանը, ով մասնակիցներին ներկայացրեց հայկական ավանդական և տոնական ուտեսները, խոսեց խոհարարական ժառանգության, մշակութային նշանակության և ազգային ավանդույթների պահպանման մասին։
Դասախոսությունից հետո մասնակիցներին հանձնվեցին հավաստագրերը՝ վկայելով դասընթացի հաջող ավարտի և նոր ձեռքբերված հմտությունների ճանաչման մասին։
Այս միջոցառումը ընդգծեց RECONOMY ծրագրի հանձնառությունը՝ մասնագետներին տրամադրելու գործնական թվային հմտություններ և խթանելու ոլորտների միջև փորձի փոխանակումը՝ բարձրացնելու նրանց մրցունակությունը։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

