NEWSARM

IADAAM ցուցադրական ֆերմաների դիմորդների հետ աշխատանքային հանդիպումներ

IADAAM ծրագրի շրջանակներում մեկնարկել է ցուցադրական ֆերմաների դիմորդների հետ լրացուցիչ տեղեկատվության հավաքագրման փուլը։ Թիրախային համայնքներում կազմակերպվող այս աշխատանքային հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի խորությամբ ուսումնասիրել ներկայացված դիմումները, վերհանել ֆերմաների զարգացման ներուժը և գնահատել դրանց համապատասխանությունը ծրագրի չափանիշներին։
IADAAM-ը այս փուլով նպատակ ունի ապահովել դիմումների լիարժեք և հիմնավորված գնահատում՝ ստեղծելով առավել արդյունավետ, տվյալահեն ընտրության գործընթաց ցուցադրական ֆերմաների համար։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։