NEWSARM

INLIMA Մարզային գործընկերության միջոցով դեպի կայուն անասնապահություն

INLIMA ծրագրի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը և կենդանիների բուծման բաղադրիչի պատասխանատու Միքայել Հայկունին հանդիպեցին ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացքը, կենդանիների բուծման ոլորտում նախատեսվող միջամտությունները, ինչպես նաև մարզային մակարդակում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրության արժանացան նախրաքաշի ուղիների նախանշման գործընթացը, առկա մարտահրավերների վերլուծությունը և դրանց հնարավոր լուծումների համատեղ վերհանումը։ Քննարկվեցին նաև տեղական կառույցների ներգրավման, տեղեկատվության փոխանակման մեխանիզմների և համատեղ գործողությունների արդյունավետ կազմակերպման հարցերը։
Այս հանդիպումները կարևոր հարթակ հանդիսացան պետական և ծրագրային գործընկերների միջև համակարգված աշխատանքի ապահովման, ինչպես նաև ոլորտում կայուն և երկարաժամկետ ազդեցություն ունեցող նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման համար։
«Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: