NEWSARM

ՄԱՎԵՏԱ մասնագիտությունների խթանման միջոցառում Երևանում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում Երևանում հուլիսի 12-ին անցկացվեց ագրոֆիլմի և տնկի երեկո։

Ծրագրի ՄԿՈՒ խորհրդատու Լիլիթ Բեգլարյանը ներկայացրեց դուալ կրթությամբ ներդրված գյուղատնտեսական մասնագիտությունները, ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկեր քոլեջներում սովորելու հնարավորությունները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը։

Այնուհետև մասնակիցները դիտեցին այգեգործության մասին ֆիլմը, որը նկարահանվել է ծրագրի շրջանակներում և պատմում է դուալ կրթության առավելությունների մասին։

Պտղատու այգիների այգեգործ Աշխեն Սարգսյանը ցուցադրեց ելակի սածիլների ճիշտ տնկման քայլերը, խորհուրդներ տվեց հետագա խնամքի վերաբերյալ և օգնեց մասնակիցներին՝ ևս մասնակցելու գործընթացին։

Միջոցառումը կազմակերպվել էր բռնի տեղահանված արցախցիների շրջանում գյուղատնտեսական մասնագիտությունների խթանման և ոլորտում ներգրավվածության բարձրացման նպատակով։

 ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

 Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական