2025թ. հուլիսի 15-ին «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ծրագրի թիրախային Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան և Նորակերտ բնակավայրերի ֆերմերների և վարչական ղեկավարների համար անցկացվեց ուսումնական և փորձի փոխանակման այց՝ նվիրված պիստակի ողջ արժեշղթայի ուսումնասիրությանը և բազմաբույս մշակության հնարավորություններին։
Այցը կազմակերպվել էր Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) Արմավիրի թիմի կողմից՝ համակարգող Վարդան Համբարձումյանի գլխավորությամբ։ Մասնակցում էին AEST Արմավիրի ամբողջ թիմը, ինչպես նաև AEST Վեդիի թիմի համակարգող Վարդան Իվանյանը, ով իր ներկայությամբ նպաստեց փորձի փոխանակման միջմարզային ձևաչափի ընդլայնմանը։ Խորհրդատվական այցին մասնակցում էր նաև Փարաքարի համայնքապետարանի Քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Հարությունյանը, ով կարևորեց համայնքների ներգրավվածությունն ու տեղական զարգացման գործընթացներին ակտիվ մասնակցությունը։
Այցի օրակարգում ներառված էին՝
Այցը կարևոր հարթակ հանդիսացավ շահառու համայնքների ներկայացուցիչների, մասնագիտական թիմերի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման և կայուն գյուղատնտեսական զարգացման նոր լուծումների համատեղ քննարկման համար։
IADAAM ծրագիրն իր գործողությունների միջոցով շարունակում է ամրապնդել ֆերմերական կարողությունները և ապահովել գյուղատնտեսական խորհրդատվության հասանելիություն՝ Արարատի և Արմավիրի մարզերի թիրախային համայնքներում։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

