NEWSARM

Այցելություն Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ենթակառուցվածքներ

«Անասնապահության զարգացումը Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակում ապրիլի 4-ին տեղի ունեցավ պաշտոնական այց Լուսակունք բնակավայրում հիմնված անասնաբուժական կետ, որը միակն է տարածաշրջանում և սպասարկում է 30-ից ավելի համայնքների։

Պատվիրակության կազմում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Կապպերը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը և «Անասնապահության զարգացումը Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը։

Պատվիրակությունն այցելություն իրականացրեց նաև Վարդենիս համայնքում գործող «Արմեն Հարությունյան» ԱՁ սպանդանոց, որտեղ ծանոթացան մորթի, սառնարանների, լաբարատոր պայմաններին․ ինչպես նաև գործունեությանն ու անվտանգության կանոններին։

«Անասնապահության զարգացումը Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինասնավորմամբ։