NEWSARM

IADAAM Ֆոկուս խմբերի հարցման նախապատրաստում․ Ֆերմերների կարծիքը՝ գործողության հիմքում

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում անցկացվել է ֆոկուս խմբի թրեյնինգ ՌԶԳ ծրագրերի մշտադիտարկման և գնահատման պատասխանատու՝ Աննա Սարգսյանի կողմից։ 

Թրեյնինգի հիմնական նպատակն էր մասնակիցներին` IADAAM գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) թիմից ընտրված երկու խորհրդատուներ՝ Արամ Զաքարյանին և Նարեկ Ավետիսյանին, պատրաստել որպես ֆոկուս խմբի հարցումների մոդերատորներ։ Ընթացքում ներկայացվել են ֆերմերների կարիքների գնահատման իրականացման տեխնիկաներն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև խմբային հարցման կազմակերպման և վարելու գործնական հմտություններ։

Թրեյնինգն անցած AEST թիմից ընտրված մոդերատորները հաջորդիվ կիրականացնեն ֆոկուս խմբի հարցումներ՝ ուղղված ֆերմերների կարիքների ու խնդիրների խորացված ուսումնասիրմանը։

Այս նախաձեռնությունը կարևոր նախադրյալ է՝ IADAAM ծրագրի միջամտությունների նպատակայինությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ 

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։