NEWSARM

Իրավահարկային հարաբերությունների վերաբերյալ դասընթաց՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերների համար

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի գործընկերների համար մայիսի 3-ին կազմակերպվեց դասընթաց՝ իրավահարկային հարաբերությունների ու հիմնական հաշվապահության վերաբերյալ։

Դասընթացին քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների պետական գրանցման առավելություններն ու թերությունները, հարկային օրենսգրքի փոփոխությունները և հիմնական հարկային արտոնությունները։

Մասնակիցներին ներկայացվեց նաև ինքնահայտարարագրման լրացման կարգը։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։