NEWSARM

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերների այցը ծնեբեկի դաշտեր

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում մասնավոր հատվածի մի խումբ գործընկերներ մայիսի 2-ին այցելեցին Հայաստանում ամենախոշոր ծնեբեկ արտադրող «954 համ» գյուղատնտեսական ընկերության Արագյուղում գտնվող դաշտեր։

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերները ծանոթացանհ ծնեբեկի արտադրության կլիմայական ու ռելիեֆային առանձնահատկություններին, վաճառքի ուղիներին, ինչպես նաև արտադրողների հետ քննարկեցին հյուսիսում ու հարավում դաշտավարության աշխատանքների հետ կապված  հարցերի լայն շրջանակ։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։