NEWSARM

Կայացավ ՄԱՎԵՏԱ գործընկերների ամփոփիչ հանդիպումը

Մայիսի 29-30-ը Ջերմուկում կայացավ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի գործընկեր ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հանդիպումը։

Մասնակիցներին ողջունեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը։ Նա գործատուներին հորդորեց ավելի ակտիվորեն ներգրավվել դուալ կրթական ուսուցմամբ ներդրված մասնագիտություններով ուսումնական գործընթացի ու գործնական աշխատանքի պատշաճ կազմակերպման գործում։

Երկօրյա աշխատաժողովին քննարկվեցին դուալ կրթական ուսուցմամբ ներդրված մասնագիտություններով իրավիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները ինչպես ՄԿՈՒ հաստատությունների, այնպես էլ գործատուների տեսանկյունից։

Այնուհետև կատարվեց SWOT վերլուծություն՝ դուալ կրթությամբ ներդրված հինգ մասնագիտությունների համար։

Երկրորդ օրը ծրագրի գործընկերները քննարկումները շարունակեցին քոլեջ-գործատու համագործակցության բարելավման, գնահատման և հետադարձ կապի մեխանիզմների, ուսանողի հրահանգավորման ուղղություններով և ընթացիկ այլ թեմաներով։

Խմբային աշխատանքով վերհանվեցին քոլեջներում դուալ կրթության և ընկերություններում մասնագիտական ուսուցման կազմակերպման բարելավման նպատակով համատեղ գործողություններն ու քայլերը։

Հանդիպմանը նաև ներկայացվեցին այս տարվա մարտին ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով Շվեյցարիա կատարած այցի արդյունքները և դուալով ուսուցման կազմակերպման շվեյցարական փորձի առանձնահատկությունները։

Ծրագրով աշկերտ ընդունած մի խումբ գործատուների հանձնվեցին շնորհակալագրեր։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։