Ջրօգտագործման ենթակառուցվածքների արդյունավետության և կայունության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում, IADAAM ծրագրի ֆինանսական փորձագետ Սամվել Բարեյանն ու ֆոնդերի փորձագետ Դոնալդ Աքուիլինան այցելելեցին «Արարատ» և «Արմավիր» ջրօգտագործողների ընկերություններ (ՋՕԸ):
Արարատ ՋՕԸ այցի ընթացքում քննարկվել է Արարատի, Ավշարի, Այգավանի և Նոյակերտի տարածքներում կառուցված ոռոգման ցանցի ներկայիս վիճակը։ Այցի նպատակներն էին՝
🔹 վերհանել գործող ոռոգման համակարգերի առկա մարտահրավերները,
🔹 դիտարկել ֆերմերների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը ենթակառուցվածքների օգտագործման գործընթացում
🔹 գնահատել ՋՕԸ-ի կառավարման և շահագործման կարողությունները,
🔹 վերանայել առկա ծրագրերն ու ռազմավարությունները՝ համակարգի ամբողջական գործարկումն ապահովելու համար,
🔹 բացահայտել այն ուղղությունները, որտեղ ծրագիրը կարող է ցուցաբերել նպատակային աջակցություն:
Արտաշատ ՋՕԸ-ում քննարկումները կենտրոնացած էին Գորավանում, Սիսավանում և Ուրցաձորում գործող ոռոգման ենթակառուցվածքների վրա։ Այցի ընթացքում՝
🔹 գնահատվել է ցանցի տեխնիկական վիճակը,
🔹 վերհանվել են առկա մարտահրավերներն ու բացթողումները,
🔹 քննարկվել է ֆերմերների ներգրավվածության մակարդակն ու ՋՕԸ-ի գործառնական կարողությունները,
🔹 քննարկվել են ցանցի արյդունավետության բարձրացման ծրագրերը,
🔹 ուսումնասիրվել են ծրագրի հնարավոր աջակցության ոլորտները:
Սույն այցերի նպատակն է աջակցել Հայաստանի ոռոգման համակարգերի շարունակական զարգացմանը՝ խթանելով տեղական դերակատարների մասնակցությունը, ապահովելով փաստահեն գնահատում և նպատակային աջակցություն։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

