NEWSARM

LILA Մեդիա շրջայց Հայսատանի հարավում

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակում մայիսի 5-7-ը «Բնության համաշխարհային  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի  հետ համատեղ կազմակերպվեց եռօրյա մեդիա շրջայց՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

Մեդիա շրջայցին լրագրողներին ներկայացվեցին ծրագրի վերջնարդյունքները։

ԼԻԼԱ ծրագրի զբոսաշրջության պատասխանատու Լիլյա Թորոսյանը ներկայացրեց ՌԶԳ ՀԿ-ի կողմից ներկայացված ծրագրային միջամտությունները, այդ թվում՝ մատակարարման շղթայի խթանման, կայուն և ներառական տուրիզմի զարգացման, տեղական բիզնեսների կենսապայմանների և ենթակառուցվածքների բերելավման, տուրիզմի և հյուրընկալության ոլորտի աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Մեդիա շրջայցի մասնակիցներն այցելեցին Վայոց Ձորի մարզում ԼԻԼԱ ծրագրի շահառուներ՝ «Արտչիզ» պանրի համտեսի սրահ, «Շերամ» ազգային խոհանոց, «Արփա» բնապահպանական հիմնադրամ, «Փունջ» և «Կրիա» և «Օլդ բրիջ» գինիների համտեսի սրահներ, «Նոր տուրս» գաստրոբակ, ինչպես նաև Սյունիքի մարզի Շաղատ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական կոպերատիվ։

ԼԻԼԱ ծրագրի համակարգող Նաիրա Երիցյանը մանրամասն ներկայացրեց ծրագիրը, կատարված աշխատաքները և գրանցված արդյունքները, այդ թվում՝ WWF-Հայաստանի կողմից արոտավայրերի կառավարման և պահպանության կանոնակարգերի ներդրման, թիրախային բնակավարերում պետական կառույցների հետ կնքված պահպանության համաձայնագրերում «լանդշաֆտի վրա հիմնված արժեշղթա» հասկացության ինտեգրման, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ  համայնքների հմությունների և կարողությունների զարգացման քայլերը։

Այս բաղադրիչով իրականացվեցին այցեր Սյունիքի մարզի Շաղատ բնակավայրում տեղադրված արևային կայան, ինչպես նաև Վայոց Ձորի Շատին համայնքում տեղակայված շարժական արևային կայան և ջրախմոցի տարածք։

Մեդիա շրջայցի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ծրագրի շահառուների հետ իրականացրած հարցազրույցների միջոցով բացահայտեցին Հայաստանի հարավում ծրագրային միջամտությունները բնապահպանական և զբոսաշրջության զարգացման տեսնակյունից։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: