Հունիսի 16-ին Արենի բնակավայրում տեղի ունեցավ «Բի Հոմ» մեղրի համտեսի սրահի պաշտոնական բացման արարողությունը, որը կյանքի է կոչվել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում։
Նորաբաց սրահն առաջարկում է նորարար մոտեցում տեղական մեղրի տարածման գործում՝ համադրելով ավանդական արտադրանքն առողջարար զբոսաշրջության տարրերի հետ։ Այցելուներին առաջարկվում է ոչ միայն համտեսել տեղական ծաղիկներից ստացված բարձրորակ մեղրատեսակներ, այլև մեղվաբուժության հատուկ սենյակում օգտվել ապիթերապիայի ծառայություններից՝ հնարավորություն տալով բարելավել առողջական վիճակը բնական միջոցներով։
Նորաբաց «Բի Հոմ» մեղրի համտեսի սրահը հանդիսանում է համայնքահեն նախաձեռնության հաջող օրինակ, որն ուղղված է տեղական արտադրանքի ներկայացման նորարար եղանակների ներդրմանը և առողջարար զբոսաշրջության խթանմանը։ ԼԻԼԱ ծրագրի aաջակցությամբ հիմնված այս նախաձեռնությունը կարևոր քայլ է դեպի համայնքի տնտեսական դիվերսիֆիկացում և բնահեն զբոսաշրջային փորձառությունների զարգացում՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես բնակիչների, այնպես էլ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների համար։
ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

