IADAAM Գյուղաջակցության խորհրդատվական ծառայության (AEST) թիմը գործնական այց կատարեց «Արտաշատ» Ջրօգտագործողների Ընկերություն (ՋՕԸ)՝ Վեդի տեղամաս, որտեղ հանդիպում ունեցավ ճարտարագետ Հովհաննես Սաֆարյանի հետ։ Այցի նպատակն էր ստանալ մանրամասն տեղեկատվություն գործող ոռոգման ցանցերի կողմից սպասարկվող տարածքների և դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համակարգի օգտագործման ընթացիկ մարտահրավերներն ու զարգացման հնարավոր ուղիները, որոնք կնպաստեն ոռոգման արդյունավետության բարձրացմանն ու ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

