Օգոստոսի 7-ին IADAAM ծրագրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայությունը (AEST) ծրագրի թիրախային Արարատի և Վեդիի ֆերմերների և համայնքային ներկայացուցիչների համար կազմակերպեց ուսումնական և փորձի փոխանակման այց՝ ՝ ուղղված ինտենսիվ այգեգործության լավագույն փորձի և նորարար ոռոգման համակարգերի ուսումնասիրությանը։
AEST-ն IADAAM ծրագրի շրջանակում ստեղծված խորհրդատվական կառույց է, որն աշխատում է անմիջապես համայնքներում՝ տրամադրելով պահանջարկի վրա հիմնված, տեղայնացված և գործնական գյուղատնտեսական խորհրդատվություն և խթանելով նորարարական, կլիմակայուն լուծումներ։
Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝
- Ծիրանի, թթի, կեռասի և տանձի ինտենսիվ այգիների կառավարման փորձին
- Կաթիլային ոռոգման և ջրամբարային համակարգերին
- Կայուն ու կլիմակայուն գյուղատնտեսական մեթոդներին
- Բերքահավաքից հետո պահեստավորման և սառնարանային լուծումներին
IADAAM ծրագիրն իր շարունակական գործունեության և AEST համակարգի գործարկման միջոցով նպաստում է ֆերմերների տեխնիկական ու մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, նորարարական մոտեցումների տարածմանը և որակյալ խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ նպաստելով կայուն և մրցունակ գյուղատնտեսության զարգացմանը։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

