«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակում մենք ընդգծում ենք գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնարար դերը՝ որպես արդյունավետ միջոց գյուղական համայնքների կենսապայմանների բարելավման և կայուն գյուղատնտեսական զարգացման արագացման գործում։
Մեր տեսլականն է խթանել ժամանակակից, ներառական և հաշվետու կոոպերատիվների ստեղծումը և զարգացումը՝ հնարավորություն տալով ֆերմերներին գործել միասնական՝
🔹 բարձրացնելով արտադրողականությունը,
🔹 ավելացնելով շուկաներ մուտքի և բանակցային դիրքերը,
🔹 ամրապնդելով կլիմայական փոփոխություններին դիմակայելու կարողությունները։
IADAAM ծրագիրը նպատակադրվել է
- Աջակցել ֆերմերներին և շահառուներին՝ համախմբվելու և կոոպերատիվներ ձևավորելու գործընթացում,
- Տրամադրել նպատակային ուսուցում և խորհրդատվություն՝ բարելավելու կոոպերատիվ կառավարման, ֆինանսական կառավարման և որոշումների կայացման արդյունավետությունը,
- Դյուրացնել կոոպերատիվների համար իրավական և ֆինանսական գործիքների և ծրագրերի հասանելիությունը,
- Խթանել համատեղ ներդրումները՝ ենթակառուցվածքների, մուտքային ռեսուրսների, վերամշակման, պահեստավորման և շուկայահանման ոլորտներում,
- Տարածել կայուն, կլիմայի փոփոխությանը հարմարեցված գործելակերպեր՝ խթանելով համատեղ պատասխանատվությունը գյուղատնտեսական արտադրության ոլորտում։
Մենք կոոպերատիվները դիտարկում ենք ոչ թե որպես կարճաժամկետ նախագծեր, այլ որպես երկարաժամկետ ինստիտուցիոնալ հարթակներ՝ գյուղական համայնքներում վստահության, նորարարության և ներառական աճի խթանման համար։
✅ Ինչու՞ սա կարևոր է փոքր հողակտորներ մշակող ֆերմերների համար
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում գերակշռում են փոքր հողակտորներ մշակող ֆերմերները, ովքեր հաճախ բախվում են շուկաներին, ֆինանսական ռեսուրսներին, ժամանակակից տեխնոլոգիաներին և խորհրդատվական ծառայություններին հասանելիության սահմանափակումների։ Կոոպերատիվների միջոցով միավորվելով՝ փոքր հողակտորներ մշակող ֆերմերները կարող են համատեղել ռեսուրսները, նվազեցնել արտադրության ծախսերը և բարձրացնել իրենց ձայնը որոշումների կայացման գործընթացում՝ արդյունքում բարելավելով իրենց կենսամակարդակը և տնտեսական կայունությունը։ Կոոպերատիվները կարող են բացել այնպիսի հնարավորություններ, որոնք անհատական ֆերմերների համար հաճախ անհասանելի են։
Մենք առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ կոոպերատիվները պետք է դառնան ներառական զարգացման շարժիչ ուժ՝ գյուղատնտեսական առաջընթացի առանցքում դնելով մարդուն, կայունությունը և համընդհանուր բարեկեցությունը։
Կոոպերատիվները հանուն կայուն զարգացման՝ նշանակում է ստեղծել կառույցներ, որոնք ծառայում են ոչ միայն տնտեսական շահին, այլև համայնքի հզորացմանը, շրջակա միջավայրի պահպանմանը և ապագա սերունդների համար արժանապատիվ կյանքի հիմքեր ապահովելուն։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

