Գործատուների ներգրավվածությունը ՄԿՈՒ ուսումնական ծրագրերի մշակման/վերանայման և իրականացման գործընթացում շատ կարևոր է: Հունիսի 22-23-ին ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառման նպատակն էր ամրապնդել ՄԿՈՒ մասնավոր հատվածի միջև համագործակցությունն ու պլանավորել հետագա համատեղ գործողությունները:
Հանդիպմանն ողջույնի խոսքով հանդես եկան HEKS/EPER կազմակերպության ներկայացուցիչ Մոնիկ Ֆրեյը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահը՝ Մկրտիչ Այվազյանը:
Երկօրյա աշխատանքային հանդիպման ընթացքում գործատուներից և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներից կազմված տարածաշրջանային խմբերը քննարկեցին աշկերտության ներդրման խնդիրները և վերհանեցին դրանց լուծման ուղիները, ինչպես նաև մշակեցին գործողությունների նախնական ծրագիր՝ նոր ներդրվող մասնագիտությունների առաջմղման համար:
Միջոցառման ժամանակ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և ծրագրի գործըներների միջև կնքվեցին փոխըմբռնման հուշագրեր:
Նման կառուցողական հանդիպումները լինելու են շարունակական: