«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի միջև 2024 թվականի հուլիսի 15-ին կնքվեց համագործակցության համաձայնագիր։
Եռակողմ համաձայնագրով տրվեց «Ֆաբ Լաբ Հայաստան․ թեթև արդյունաբերության հզորացում թվային արտադրության միջոցով» ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել կրթական հաստատություններին և շուկայի դերակատարներին՝ ստեղծելու ժամանակակից ուսուցմամբ և միջնորդական ծառայություններով թվային լաբորատորիա ուսանողների, թեթև արդյունաբերության ոլորտի աշխատողների և գործատուների համար: Թվային կանաչ տեխնոլոգիաների ներդնումը կնպաստի մրցունակ մասնագետների պատրաստմանը և արժանապատիվ զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի համար:
Մասնավորապես, այս նախաձեռնությունը կօգնի ծրագրի գործընկերներին՝ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղին և «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ստեղծելու ուսումնական ծրագրեր և ծառայություններ, որոնք թիրախային խմբերի համար հասանելի կդարձնեն ժամանակակից թվային գործիքները, դասավանդման նորարարական մեթոդները, Ֆաբ Լաբի համաշխարհային ցանցն ու ուսումնական համայնքը:
Ծրագիրը նաև հնարավորություն կտա ուսանողներին, շրջանավարտներին, ձեռներեցներին և մասնագետներին իրականացնել տարբեր հետազոտություններ, փորձարկել նոր գաղափարներ և իրացնել իրենց ստեղծագործական արտադրանքը՝ մտահղացումից մինչև արտադրություն:
Նախաձեռնությունը հնարավոր դարձավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրերի համագործակցության շնորհիվ։
RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Արևելյան գործընկերության ու Արևմտյան բալկանյան երկրների այլ կազմակերպությունների հետ։

