NEWSARM

Դասընթաց՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Տաթև, Շինուհայր և Խոտ համայնքների ֆերմերների համար

Սույն թվականի փետրվարի 9-10-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Տաթև, Շինուհայր և Խոտ համայնքների ֆերմերների համար անցկացվեց դասընթաց «Կենդանիների առողջության պահպանում ու ԽԵԿ-երի արհեստական սերմնավորման առավելությունները» ու «Կերային մշակաբույսերի բերքատվության բարելավում, կերային մշակաբույսերի սնուցում և կերարտադրություն» թեմաներով։

Դասընթացների ընթացքում ֆերմերներին ներկայացվեցին կենդանիների առողջության պահպանման միջոցառումները, տոհմային ու մթերատու հատկանիշների բարելավման նպատակով օգտագործվող արհեստական սերմնավորման առավելություններն ու արդյունավետ կերարտադրության հիմունքները: