NEWSARM, Family Projects

Դասընթաց Սիսիան խոշորացված համայնքի ֆերմերների կարողությունների զարգացման համար

Ս․ թ․ փետրվարի 7-ից 8-ը, «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի շրջանակներում, Սիսիան խոշորացված համայնքի Սառնակունք, Նորավան և Աղիտու բնակավայրերի ֆերմերների համար կազմակերպվեց դասընթաց՝ անասնապահության վարման լավագույն փորձ և կլիմայի փոփոխության պայմաններում կերային մշակաբույսերի մշակության առանձնահատկություններ թեմայով։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը դասընթացի ընթացքում ներկայացրեց «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի բովանդակությունը, հիմնադրույթներն ու Սիսիան համայնքի վերոնշյալ բնակավայրերում իրականացվելիք գործողությունները։

Դասընթացի ընթացքում մասնակիցները նոր գիտելիքներ ստացան ինչպես կենդանիների պահվածքի ու խնամքի, այնպես էլ բարձրարժեք կերային բազայի և արդյունավետ կերարտադրության մասին։

«Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերի ճգնաժամերին դիմակայելու կարողությունը՝ տրամադրելով մարդասիրական և տնտեսական աջակցություն։