HomePageARM, NEWSARM

Բերքի Տոն՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ և ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ 2021

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրերի աջակցությամբ վներջիններիս թիրախային համայնքների 7 շահառու կանայք Սեպտեմբերի 18-ին մասնակցեցին  Բերքի Տոնին՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ և ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ:

ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նրանք մշտապես ակտիվ մասնակցել են ֆերմերների կարողությունները բարելավող դասընթացների և փառատոնների: Ինչպես նաև մեծ մասը առաջին անգամը չէ, որ մասնակցում էին Բերքի Տոնին:

Մեղր, մուրաբաներ, լեռնային դեղաբույսերի և խոտաբույսերի փունջ, ձու, կաթնամթերք, լոբի, մասուր, թթուների և պանիրների տեսականի, թթու լավաշ, գաթա, գինի, օղի և այլն: Ահա տնական ու էկոլոգիապես մաքուր մթերքների այն ցանկը, որով կանայք մասնակցեցին այս տարվա փառատոնին:

Վաճառքից գոյացած եկամուտից բացի մասնակիցները շփումներով լի օր ունեցան, ինչպես նաև իրենց բնակավայրերն ու ապրանքները ավելի ճանաչելի ու հասանելի դարձրեցին սպառողների համար: