NEWSARM

«Թվային մարքեթինգը հյուրընկալության և տուրիզմի համար» եռամսյա դասընթացի ամփոփում

Սեպտեմբերի 11-ին,  ամփոփվեց «Թվային մարքեթինգը հյուրընկալության և տուրիզմի համար» եռամսյա   դասընթացը,  որը կազմակերպվել էր «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում։

Վերջին դասընթացին մասնակիցները ներկայացրեցին դասընթացի շնորհիվ ձեռք բերած գիտելիքներն ու դրանց կիրառման շնորհիվ գրանցած արդյունքները։

Մասնակիցները հանդես եկան ներկայացումներով, ներկայացրեցին ստացած գիտելիքների և հմտությունների կիրառման իրենց հաջողված փորձերը, ցուցադրեցին իրենց բիզնեսների թվային հարթակներում կատարած փոփոխություններն ու դիտողականության և առցանց վաճառքների աճը։

Դասընթացը վարել է  «Մարoգ» մարքեթինգային գործակալության մասնագիտական թիմը։ Դասընթացի նպատակն էր զարգացնել զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցող  շահառուների կարողություններն ու հմտությունները, որպեսզի նրանք կարողանան գրագետ և գրավիչ կերպով ներկայացնել իրենց բիզնեսները թվային տարբեր հարթակներում։

Դասընթացին ներգրավվել են շուրջ 35 մասնակից՝ տուրօպերատորներ, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզային զբոսաշրջային ծառայություններ մատուցողներ և հյուրընկալության ոլորտին սպասարկող այլ կազմակերպություններ։

Դասընթացի մասնակիցները գոհունակություն հայտնեցին դասընթացից և նշեցին, որ դրա շնորհիվ նրանք ծանոթացան հյուրընկալության ոլորտում կիրառվող թվային մարքեթինգի կարևոր գործիքներին և դրանք կիրառելու շնորհիվ կարողացան ձեռք բերել կարողություններ ու գիտելիք՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։

Դասընթացի վերջում մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿի հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: