NEWSARM

«Ֆինանսական վերլուծություն՝ արդյունավետ կառավարման համար» թեմայով դասընթաց՝ Լոռու և Սյունիքի մարզի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար

Ս․թ․ օգոստոս – սեպտեմբեր ամիսներին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Ֆինանսական վերլուծություն՝ արդյունավետ կառավարման համար» թեմայով դասընթաց՝ Լոռու և Սյունիքի մարզի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար։

Դասընթացի նպատակն էր բարելավել գործընկեր կազմակերպությունների ֆինանսական վերլուծության վերաբերյալ գիտելիքն ու ֆինանսական հաշվետվություններ կազմելու կարողությունները՝ կազմակերպության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մասնակիցները պրակտիկ օրինակների և խնդիրների միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները, ինչպես նաև տվեցին իրենց գործունեության ընթացքում առաջացած հարցերը՝ սխալների և բացթողումների շտկման նպատակով։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: