NEWSARM

Առաջատար ֆերմերների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց Ավստրիայի Հանրապետություն

Ս․թ․ սեպտեմբերի 6-11-ը «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում, գործընկեր առաջատար ֆերմերների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց Ավստրիայի Հանրապետություն։ Ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսական աջակցությամբ:

Այցի նպատակն էր նախաձեռնել փորձի փոխանակում ծրագրի շահառու առաջատար ֆերմերների համար, որի արդյունքում կապեր կհաստատվեն ֆերմերների ու ավստրիացի գործընկերների միջև:

Այցի ընթացքում առաջատար ֆերմերները գնել են կենդանիներ և սովորել, թե ինչպես կիրառել նորարարական ու առաջադեմ տեխնոլոգիաները իրենց բիզնեսում:

Նրանք նաև հնարավորություն ունեցան ներկա գտնվել Ռայդեր մեսսե -2023 գյուղատնտեսական տոնավաճառին, որը ներկայացնում է անասնապահության, արոտների ու անտառային տնտեսությունների ոլորտը։ Այցի մասնակիցները հնարավորություն ունեցան հաստատել գործարար կապեր և փոխշահավետ համագործակցություն ավստրիացի գործընկերների հետ: