HomePageARM, NEWSARM

«Ինչպես զարգացնել ուսումնական հաստատության կայունությունը, հայթայթել ռեսուրսներ և տրամադրել վճարովի ծառայություններ» թեմայով կարծաժամկետ դասընթաց

Ս.թ. սեպտեմբերի 22-28-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրգանակներում՝ որն իրականացվում է Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ, իրականացրեց «Ինչպես զարգացնել ուսումնական հաստատության կայունությունը, հայթայթել ռեսուրսներ և տրամադրել վճարովի ծառայություններ» թեմայով կարծաժամկետ դասընթաց:

 

Դասընթացի նպատակն է փոխանցել մասնակիցներին անհրաժեշտ հմտություններ լրացուցիչ ֆոնդեր ներգրավելու, ֆոնդհայթհայթման ժամանակակից գործիքներին տիրապետելու, գործընկերների շրջանակներն ընդլայնելու և վճարովի ծառայությունների խթանման գործիքների ու միջոցների վերաբերյալ:

 

Ծրագրի շրջանակներում ՌԶԳ-ն՝ որպես ծրագրի գործընկեր, սերտորեն համագործակցում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ և սույն դաընթացն իրականացվեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի (ՀԱԱՀ վարչական անձնակազմ, դասախոսներ, ՀԱԱՀ գիտական կենտրոնների ներկայացուցիչներ) համար:

 

Դասընթացի ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին դասընթացավարից և կազմակերպիչներից և իրենց ստացած հմտությունները գնահատեցին շատ օգտակար, արդյունավետ և կիրառելի իրենց առօրյա աշխաըանքում: