HomePageARM, NEWSARM

Ճամբարակում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի առաջխաղացում» դասընթաց

Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիր շրջանակներում սեպտեմբերի 23-24-ին Հայաստանի պանրագործների միության հետ համատեղ Ճամբարակում իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի առաջխաղացում» դասընթացը:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվելու և ներկայանալու հմտություններ: Դասընթացն անդրադարձավ նաև պանրագործության ոլորտում առկա աշխատանքային հնարավորությունների և գործատուների կողմից ոլորտի մասնագետների նկատմամբ հմտությունների և կարողությունների պահանջարկին:

Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները վերլուծական ինտերակտիվ մեթոդների միջոցովբացահայտեցին իրենց անձնային ուժեղ կողմերն ու ձեռքբերումները՝ դրանց հիման վրակառուցելով ինքնաներկայացման անհատական բանաձևեր: Դասընթացի շրջանակումներկայացվեցին նաև CV և ուղեկցող նամակ կազմելու արդի պահանջները, հաջողվածաշխատանքային հարցազրույցի որոշիչ նախապայմանները։ Աշխույժ քննարկումների, խմբայինաշխատանքի արդյունքում վերհանվեցին Ճամբարակում պանրագործության զարգացման հեռանկարները, հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ստեղծարարտարբերակներ առաջարկվեցին:

Դասընթացն ապահովելու է շարունակականություն. տարվա ընթացքում նմանատիպ դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանի այլ մարզերի տարբեր բնակավայրերում ևս։