HomePageARM, NEWSARM

«Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության» ուսումնական լաբորատորիայի բացում

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության» ուսումնական լաբորատորիայի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին համալսարանի համապատասխան դասախոսապրոֆեսորական անձնակազմը և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Ժամանակակից նոր տեխնիկայով զինված նորաբաց լաբորատորիան հնարավորություն կընձեռի իրականացնել ոչ ֆորմալ գործնական ուսուցում «Հացաթխման և շոկոլադագործության արտադրություն» մասնագիտացմամբ: Ծրագիրը նպատակ ունի պատրաստել աշխատաշուկայի արդի կարիքներին համապատասխան հմտություններով և գիտելիքով զինված երիտասարդներ և կանայք, ովքեր իրենց ուրույն տեղը կգտնեն թե′ աշխատաշուկայում և թե′ կհիմնեն սեփական փոքրիկ արտադրամասը:

Վերջինս իրականություն է դարձել «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրի աջակցությամբ, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից #RECONOMY-ի շրջանակներում, որը HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից իրականացվող Sida-ի տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրն է: