Դպրոցի աշակերտների համար կազմակերպեց ուսումնաճանաչողական այց «Վահան Գրիգորյանի» ԱՁ-ին պատկանող առաջատար ֆերմա

Նոյեմբերի 17-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համագործակցությամբ կազմակերպեց «Վահան Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող առաջատար ֆերմա ուսումնաճանաչողական այց` Ստեփանավանի թիվ 6 դպրոցի աշակերտների համար:

Այցի նպատակն էր աշակերտներին ներկայացնել քոլեջում դուալ ուսուցմամբ ներդրվող գյուղ մասնագիտությունները և այս ուսուցման ձևի առավելություններն ու առանձնահատկությունները։

Այցի շրջանակներում ֆերմայի անասնաբույժ՝ Արթուր Տիտանյանը ներկայացրեց անասնաբուժություն մասնագիտությունը, խոսեց դրա կարևորության, ոլորտում թափուր աշխատատեղերի և մասնագիտության ծերացման մասին։

Պարոն Տիտանյանն իրականացրեց շրջայց ֆերմայի տարածքով և պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատուն և համապատասխան դասավանդողներ, ովքեր ներկայացրեցին քոլեջը և ուսուցանվող մասնագիտություններն ու ծրագրերը։

Աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալ տարբեր տոհմային կենդանիների պահվածքի առանձնահատկությունների, կթի կազմակերպման գործընթացի և կիրառվող ժամանակակից գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների հետ։

Uncategorized

Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիի այցը` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ

Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրեն` Ուրսուլա Լաուբլին իր առաքելությունը Հայաստանում սկսեց Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով։

Հանդիպումներին տիկին Լաուբլիին ուղեկցում էր իրեն նախորդող՝ պարոն Վերներ Թութը։

Նախատեսված օրակարգի համաձայն՝ այց կատարվեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ գրասենյակ, որտեղ հանդիպում տեղի ունեցավ կազմակերպության նախագահ Մկրտիչ Այվազյանի և WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրը,  ծրագրի ընթացիկ միջամտություններն ու նախատեսվող գործողությունները։

Uncategorized

«Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» դասընթաց Լոռու մարզի սկսնակ ֆերմերների համար

Ինքնազբաղվածությունը խթանելու նպատակով «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ս․թ․ մարտի 26-ից մեկնարկել է մեկամսյա «Ֆերմերային գործունեությունը՝ որպես բիզնես» թեմայով պրակտիկ դասընթաց և խորհրդատվություն Լոռու մարզի ֆերմերային տնտեսություն վարող և ֆերմերային գործունեությունը նոր սկսած անհատների համար՝ բարելավելու վերջիններիս բիզնեսի պլանավորման, վարման ու որոշումների կայացման գիտելիքներն ու կարողությունները:

Դասընթացի ընթացքում ֆերմերները սովորեցին, թե ինչպես պլանավորել և հիմնել ֆերմերային տնտեսությունը, արդյունավետ կառավարել սահմանափակ ռեսուրսների դեպքում, ուսումնասիրել շուկաները, ավելացնել եկամուտները և վերլուծել գործունեության «թվերը»։

Դասընթացից հետո ծրագրի մասնակիցներն անհատական մասնագիտական ու բիզնես խորհրդատվություն են ստանում իրենց գործունեության համար ֆերմայի զարգացման ծրագիր կազմելու, այն ավարտուն տեսքի բերելու և ընտանեկան գործունեությունից  բիզնեսի անցնելու քայլերի վերաբերյալ։

Uncategorized

Գորիսի գյուղատնտեսական քոլեջի ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերներին անասնաբուժության ուսումնառության առաջադրանքների ներկայացում և քննարկում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում ապրիլի 10-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ն կազմակերպեց անասնաբուժության ուսումնառության առաջադրանքների ներկայացում և քննարկում Գորիսի գյուղատնտեսական քոլեջի դասավանդողների, դուալ ուսուցմամբ քոլեջի հետ համագործակցող անասնաբույժ/մենթորների մասնակցությամբ։

Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱՎԵՏԱ ծրագրի խորրհրդատու՝ Լիլիթ Բեգլարյանը և ընդծեց աշխատաժողովին ներկա կառույցների սերտ համագործակցության կարևորությունը դուալ կրթության իրականացման գործում, որը հաջողության հասնելու գրավականն է։

Այնուհետև, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  անասնաբույժ/փորձագետ՝ Միքայել Հայկունին մասնակիցներին ներկայացրեց անասնաբուժություն մասնագիտության դուալ կրթության գործնական աշխատանքի ուսումնառության առաջադրանքները, որոնք մշակվել էին Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) փորձագետների աջակցությամբ։ Նա նաև նշեց փաստաթղթերի՝ որպես գործիք, կիրառելու կարևորությունը աշկերը-դասավանդող-գործատու համագործակցության ժամանակ։

Քոլեջի դասավանդողներն ու մենթորները ակտիվ քննարկեցին յուրաքանչյուր ուսումնառության առաջադրանք և առաջարկություն արվեց քննարկման հիման վրա վերանայել դրանք՝ ըստ ուսումնական ծրագրի մոդուլների։

Uncategorized

Տեխնիկական աջակցություն Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջին

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում շարունակում ենք նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն  ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում  վերազինեց Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջնը` տրամադրելով  նոր համակարգիչներ և լաբորատոր սարքավորումներ։

Այս ժամանակակից տեխնիկայի կիրառումը թույլ կտա դասավանդողներին ուսուցումն իրականացնել՝ կիրառելով նորարարական և ինտերակտիվ մեթոդներ: Լաբորատոր սարքավորումների առկայությունը կնպաստի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ մասնագիտության նկատմամբ հետաքրքրվածության՝ մոտիվացիայի բարձրացմանը:

Ոլորտում կատարված ներդրումը հնարավորություն կընձեռի բարելավել ուսանողների գիտելիքներն ու հմտությունները՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ մասնագետ դառնալու համար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿն, Իզմիրլյան հիմնադրամը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿն և «Վանանդ Ագրո» ՓԲԸն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿն՝ ՌԶԳի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ: