NEWSARM

IADAAM AEST Ինտենսիվ այգեգործության և նորարար ոռոգման տեխնոլոգիաների խթանում

Օգոստոսի 7-ին IADAAM ծրագրի Գյուղաջակցության խորհրդատվական ծառայությունը (AEST) ծրագրի թիրախային Արարատի և Վեդիի ֆերմերների և համայնքային ներկայացուցիչների համար կազմակերպեց ուսումնական և փորձի փոխանակման այց՝ ՝ ուղղված ինտենսիվ այգեգործության լավագույն փորձի և նորարար ոռոգման համակարգերի ուսումնասիրությանը։

AEST-ն IADAAM ծրագրի շրջանակում ստեղծված խորհրդատվական կառույց է, որն աշխատում է անմիջապես համայնքներում՝ տրամադրելով պահանջարկի վրա հիմնված, տեղայնացված և գործնական գյուղատնտեսական խորհրդատվություն և խթանելով նորարարական, կլիմակայուն լուծումներ։

Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝

  • Ծիրանի, թթի, կեռասի և տանձի ինտենսիվ այգիների կառավարման փորձին
  • Կաթիլային ոռոգման և ջրամբարային համակարգերին
  • Կայուն ու կլիմակայուն գյուղատնտեսական մեթոդներին
  • Բերքահավաքից հետո պահեստավորման և սառնարանային լուծումներին

IADAAM ծրագիրն իր շարունակական գործունեության և AEST համակարգի գործարկման միջոցով նպաստում է ֆերմերների տեխնիկական ու մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, նորարարական մոտեցումների տարածմանը և որակյալ խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ նպաստելով կայուն և մրցունակ գյուղատնտեսության զարգացմանը։

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։